Հայտնի է Խաղաղ օվկիանոսում աշխարհի առաջին «լողացող քաղաքի» կառուցման հիմնական դիզայնը
https://parstoday.ir/hy/news/world-i51610-Հայտնի_է_Խաղաղ_օվկիանոսում_աշխարհի_առաջին_լողացող_քաղաքի_կառուցման_հիմնական_դիզայնը
Աշխարհի առաջին լողացող քաղաքը կառուցվելու է Խաղաղ օվկիանոսում` Թաիթի (Ֆրանսիական Պոլինեզիա) կղզու մոտ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 18, 2017 19:41 Asia/Tehran
  •   Հայտնի է Խաղաղ օվկիանոսում աշխարհի առաջին «լողացող քաղաքի» կառուցման հիմնական դիզայնը

Աշխարհի առաջին լողացող քաղաքը կառուցվելու է Խաղաղ օվկիանոսում` Թաիթի (Ֆրանսիական Պոլինեզիա) կղզու մոտ:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կղզու կառավարությունը գործարք է կնքել կալիֆոռնիական շինարարական  ինստիտուտի  հետ  առաջիկա  երկու  տարում  կառուցման  աշխատանքներն սկսելու մասին:
Նախագծով նախատեսվում է կիսաանկախ քաղաքներ կառուցել, որտեղ կառավարական և գյուղատնտեսական նոր ձևափաչեր կփորձարկվեն:

Փորձարարական լողացող բնակավայրը հնարավորություն կտա բնակիչներին սեփական ձեռքերով էկոլոգիապես մաքուր սնունդ աճեցնել:
Ֆրանսիական Պոլինեզիան 118 կղզյակներից բաղկացած համախումբ է, որտեղ կարելի է զարգացնել գյուղատնտեսությունը, ագարակներ կառուցել, բուժհաստատություն և բուժսպասարկման կենտրոն հիմնել, ինչպես նաև կայուն էներգիայի կայաններ կառուցել:

Tert.am