Պորոշենկոն ու Ալիևը հանդիպել են Դավոսում
https://parstoday.ir/hy/news/world-i51634-Պորոշենկոն_ու_Ալիևը_հանդիպել_են_Դավոսում
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 19, 2017 06:15 Asia/Tehran
  • Պորոշենկոն ու Ալիևը հանդիպել են Դավոսում

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թվիթերում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել Ուկրաինայի նախագահ մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:

Հանդիպմանը ներկա են եղել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի և ֆինանսների նախարարներ Պավել Կլիմկինն ու Անլեքսանդր Դանիլյուկը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ աշխատակազմի ղեկավար Կոնստանտին Ելիսեևը:

Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Armenpress.am