Բահրեյնում շարունակվում են անհանդարտությունները
Շաբաթ օրը Բահրեյնում տեղի է ունեցել ժողովրդական բողոքի ցույց` երիտասարդների մահապատժի իրականացման դեմ:
Ըստ «Ֆարս» գործակալության հաղորդման, Բահրեյնի տարբեր քաղաքներում, այդ թվում` Սեթրայում, Ալ-Դերազ պաշարված շրջանում, Աբու Սաբիի ավանում, Ալ-Շախուրայում, Ալ-Մեսլիում և Ալ-Սենաբսում տեղի են ունեցել ծավալուն բողոքի ակցիաներ:
«Փետրվարի-14» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Ալ-Դիայի ավանի բնակիչները բողոքել են Ալե-Խալիֆայի ռեժիմի կողմից երեք երիտասարդների մահապատժի դեմ:
Ալ-Մաամիրի ,Ալ-Աքարի ավանների և Սեթրայում ու Ալ-Նավիդարաթում ևս ցույցեր են տեղի ունեցել:
Ըստ աղբյուրի, Ալ-Դարազ պաշարված շրջանի բնակիչները բողոքի ցույց են իրականացրել Ալ-Ֆադայի հրապարակում, որից հետո այդ վայրում և Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի մոտ հավաքական աղոթք են կատարել:
Բահրեյնի կառավարության քայլի դեմ բողոքել են նաև Ալ-Մասալա ավանի հեղափոխական երիտասարդները:
Բահրեյնի անվտանգության ուժերի և ժողովրդի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ, անվտանգության ուժերը բողոքարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ են կիրառել: