Ժան Մարկ Այրո .«Ֆրանսիան փորձում է պահպանել ՀԳՀԾ-ը»
https://parstoday.ir/hy/news/world-i52042-Ժան_Մարկ_Այրո_._Ֆրանսիան_փորձում_է_պահպանել_ՀԳՀԾ_ը
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Այրոն ասել է.-«Միջուկային համաձայնությունը շատ կարևոր ձեռքբերում է և պետք է փորձել պահպանել այն, քանի որ այդ խնդրի շուրջ 5+1 խմբի անդամ բոլոր երկրները համաձայնության են հասել Իրանի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2017 12:06 Asia/Tehran
  • Ժան Մարկ Այրո .«Ֆրանսիան փորձում է պահպանել ՀԳՀԾ-ը»

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Այրոն ասել է.-«Միջուկային համաձայնությունը շատ կարևոր ձեռքբերում է և պետք է փորձել պահպանել այն, քանի որ այդ խնդրի շուրջ 5+1 խմբի անդամ բոլոր երկրները համաձայնության են հասել Իրանի հետ»:

«ԻՍՆԱ»-ի հաղորդման համաձայն՝ EURO-1 ռադիոին տված հարցազրույցում, Ժան Մարք Այրոն Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնության և ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումների վերաբերյալ ասել է.-«Պետք է փորձել պահպանել միջուկային համաձայնությունը:  ֆրանսիան ջանքեր  է գործադրում այդ ուղղությամբ: Չպետք է մոռանալ, որ  միջուկային բանակցություններին մասնակցել էին Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը և եվրոպական այլ երկրներ»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Սիրիայի հարցով Աստանայում կայանլիք նիստի մասին Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է.-«Ֆրանսիայի դիրքորոշումը համընկնում է ՄԱԿ-ի բանաձևերին, որոնց համաձայն, Սիրիայի ճգնաժամը պետք է կարգավորել քաղաքական ճանապարհով»:

«Միջազգային հանրությունը պետք  է հետևի Աստանայում Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների  բանակցություններին».-հավելել է Այրոն: