Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i52096-Թրամփը_հեռախոսազրույց_է_ունեցել_Նեթանյահուի_հետ
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2017 04:05 Asia/Tehran
  • Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Դոնալդ Թրամփն այս հեռախոսազրույցի ժամանակ ընդգծելով Իսրայելի անվտանգության հանդեպ իր հանձնառությունը հայտարարել է, որ պաղեստինցիների հետ խաղաղությունը հնարավոր է միայն կողմերի միջև ուղղակի բանակցությամբ և ԱՄՆ-ն այս նպատակի իրագործման համար կհամագործակցի Իսրայելի հետ:

Թրամփն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ Սպիտակ տանն իր ներկայությունից ընդամենը երկու օր անց զավթված Երուսաղեմի քաղխորհուրդն առանց ուշադրություն դարձնելու պաղեստինցիների տարածքներում Սիոնիստական ռեժիմի անօրինական քաղաքավանների կառուցումը դադարեցվելու մասին ԱԽ-ի ընդունած բանաձևին, արտոնեց արևելյան Երուսաղեմի երեք անօրինական քաղաքավաններում բնակելի ավելի քան 560 միավորների կառուցումը:

Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ նաև համաձայնել են խորհրդակցել այսպես կոչված «Իրանի սպառնալիքներ»-ի մասին:

Սիոնիստական ռեժիմի վարչապետն այս հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորելով Դոնալդ Թրամփի նախագահության շրջանի սկիզբը, հայտարարել է, որ Իրանի միջուկային համաձայնությանն ընդդիմանալը ԱՄՆ-ի նոր կառավարության հետ համագործակցության համար Իսրայելի գերակայությունն է: