«ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցի քննարկումը նախնական փուլում է».Սպիտակ Տուն
Վաշինգտոնի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ հրապարակած հաղորդագրության մեջ Սպիտակ Տունը հայտարարել է.«ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցի քննարկումը գտնվում է նախնական փուլում»:
Ավելի վաղ, հղում անելով Սիոնիստական ռեժիմի երկրորդ հեռուստաալիքին, որոշ արաբական լրատվամիջոցներ հաղորդել էին ,որ Սպիտակ Տունը երկուշաբթի օրը պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին:
Հիշեցնենք, որ իր նախընտրական քարոզարշավում և ընտրություններում հաղթելուց հետո, Դոնալդ Թրամփը Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խոստացել է ԱՄՆ-ի դեսպանությունը Թելավիվից տեղափոխել օկուպացված Պաղեստին:
Դատապարտելով այդ քայլը, Ալ Աղսա մզկիթի աղոթապետ՝ Շեյխ Աքրամե Սաբրին ընդգծել է.«ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելը նշանակում է պատերազմ հայտարարել ոչ միայն պաղեստինցիների , այլ բոլոր մուսուլմանների դեմ»:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին ևս վերջերս զգուշացրել է ԱՄՆ-ի նոր կառավարությանը, այդ երկրի դեսպանությունը Թելավիվից Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ: