Մամուլի տեսություն 23-01-2017
https://parstoday.ir/hy/news/world-i52161-Մամուլի_տեսություն_23_01_2017
Հալեպի պարտությունը Թուրքիայի իշխանություններին ստիպեց հիմնական վերանայման ենթարկել իրենց սիրիական ռազմավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2017 12:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  23-01-2017

Հալեպի պարտությունը Թուրքիայի իշխանություններին ստիպեց հիմնական վերանայման ենթարկել իրենց սիրիական ռազմավարությունը:

«Ալիք»

Ի՞նչ է ակնկալում Անկարան Աստանայից

 

Այսօր Աստանայում մեկնարկել է միջսիրիական բանակցությունները, որին մասնակցում են նաև սիրիական ճգնաժամի հիմնական խաղացողները ՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, որոնցից թերևս ամենահետաքրքիրը Թուրքիայի դիրքորոշումը և հետապնդած նպատակներն են:

Հալեպի ազատագրումն անկասկած ծանրագույն հարվածն էտ սիրիական ճգնաժամում Թուրքիայի դիրքերին, որն իր հիմնական խաղադրույքը կատարել էր Հալեպում ՝ սիրիական ընդդիմության հաջողության վրա: Հալեպի պարտությունը Թուրքիայի իշխանություններին ստիպեց հիմնական վերանայման ենթարկել իրենց սիրիական ռազմավարությունը:

 

 

 

«Իրան»

Շտայնմայեր .«Թրամփն աշխարհին լարվածության է մատնելու»

 

«Bild am Sonntag» օրաթերում լույս տեսած հոդվածում, Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Ֆրանկ վալտեր Շտայնմայերը գրել է.-«ԱՄՆ-ում Թրամփի պաշտոնավարման մեկնարկով, ավարտվելու են 20-րդ դարի ժամանակաշրջանը և համաշխարհային հին կարգերը : Այժմ դեպի լարված աշխարհ ենք սլանում.: Շտայնմայերը, ով եղել է Գերմանիայում Թրամփին քննադատող գործիչը, հավաստել է.-«Դեռևս պարզ չէ, թե մոտ ապագայում աշխարհն ի՞նչ վիճակում է լինելու: Դեռևս չի կարելի կանխատեսել, որ փոփոխությունները դեպի ավելի բարվոք իրավիճակ են տանելու, թե ՝ հակառակը»: Վերջում նա ավելացրել է, որ Գերմանիայի կառավարությունը ցանկանում է Թրամփի կառավարության հետ բանակցություններ վարել:

 

«Իրան»
Էրդողան.«Ժողովուրդը պետք է օգնի իրականացնել բարեփոխումների ծրագիրը»

 

Թուրքիայի նախագահն իր համախոհներին կոչ է արել առաջիկա հանրաքվեի ժամանակ օգնել սահմանադրական բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Ստամբուլի մետրոյի նոր գծի բացման արարողության ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշել է.-«Համոզված եմ, որ երկիրը կարող է իրական որոշում ընդունել: Ժողովուրդն օգնելու է նախագահին հզորացնել երկիրը»: սակայն ընդդիմադիրները հավատացած են, որ Սահմանադրական բարեփոխումները թուլացնելու են ժողովրդավարության հիմքերը:

 

 

«Ալիք»

Իրանում ՌԴ դեսպան .-«Մենք երբեք Թեհրանին մենակ չենք թողել»

 

Թեհրանում լույս տեսնող «Համշահրի» օրաթերթին տված հարցազրույցում, Իրանում ՌԴ դեսպան ՝ Լևոն Ճաղարյանն ասել է.-«Մենք կողմ ենք Սիրիայի օրինակավոր կառավարությանը, որպեսզի ապագայում ահաբեկիչները չփորձեն պատերազմ մղել այդ կառավարության տապալման համար: մենք ականատեսը եղանք ԱՄՆ-ի անօրինական հարձակմանը ՝ Իրաքի դեմ , որը կարելի է համարել միջազգային իրավունքների խախտում»:

Անդրադառնալով Իրանի մասին հնչած հարցին, դեսպանը հայտնել է.-«Մենք երբեք Թեհրանին մենակ չենք թողել և չենք թողնելու: Երբ արևմտյան երկրներն Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ իրականացրին, ոչ՛ ընդունեցինք, և ոչ՛ էլ իրագործեցինք: Մենք հայտարարեցինք, որ անօրինական են միակողմանի պատժամիջոցները: Օրինական են միայն այն պատժամիջոցները, որոնք սահմանվում են ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից»:

 

«Ռեսալաթ»

Իսկանդեր հրիթռները մնալու են Կալինինգրադում

 

Ռուսաստանը պնդում է , որ Իսկանդեր հրիթռները պետք է մնան Կալինինգրադում: Կրեմլի խոսնակ ՝ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ քանի դեռ ՆԱՏՕ-ի հրթիռները եվրոպայի տարածքում են լինելու, հնարավոր չէ իսկանդեր հրթիռները հեռացնել Կալինինգրադից : Պեսկովի խոսքերով, Հնարավոր չէ Ռուսաստանը տարածաշրջանից հանի իր հրթիռները, քանզի դա սպանալու է երկրի անվտանգությունը»: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին Թրամփի առաջարկի վերաբերյալ, Կրեմլի խոսնակն ասել է.-« Փորձագիտական առումով, հնարավոր չէ պատժամիջոցների հարցը կապակցել միջուկային սպառազինության պակսեցմանը: միջուկային զինաթափումն ընդհանուր հասկացություն է, որն ունի նաև նրբություններ»:

 

«Շարղ»

Թերեզա Մեյը լինելու է Թրամփի առաջին արտասահմանյան հյուրը

 

Ընդամենը երեք օր առաջ Սպիտակ տունը հրաժեշտ տվեց ԱՄՆ 44-րդ նախագահին, ով իր տեղը զիջեց այդ երկրի պատմության ամենասկանդալային ղեկավարին: Թրամփի օրակարգում լինելու են հանդիպումներ, որոնցից առաջինն ինչպես տեղեկացրել է Սպիտակ տան խոսնակը, լինելու է Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա Մեյի հետ: Հանդիպումը կայանալու է ուրբաթ օրը: Վերլուծաբանների համոզմամբ, սպասվող հանդիպմանը Մեյը փորձելու է օգտվելով առիթից, հիշեցնել ԵՄ-ի կազմից դուրս գալուց  հետո ԱՄՆ-ի հետ Բրիտանիայի առևտրական կապերի ընդլայնման մասին, նաև ընդգծել, որ Թրամփի նախագահության օրոք երկու երկրի միջև հարաբերությունները շարունակելու են բարեկամական մնալ : Այնուամենայնիվ, անցյալ օրը Մեյն ասել է, որ վախենում է Թրամփի անընդունելի տեսակետների պատճառով ստեղծված մարտահրավերներից: Թրամփինուղղված իր քննադատության մասին, Բրիտանիայի վարչապետն ասել է, որ չի ընդունում կանանց մասին ԱՄՆ նախագահի կարծիքները: Թրամփը ևս ներողություն է խնդրել ասված խոսքերի համար: Մեյի խոսքերով, իր և Թրամփի հանդիպումը կարող է հարմար առիթ լինել առևտրի, համաշխարհային խնդիրների , ահաբեկչության դեմ մղվող պայքարի և սիրիական զարգացումների շուրջ բանակցելու համար:

 

 

News.am

Աստանայի բանակցություններում Սիրիայի քրդերին ներկայացնող սխալ կառույց է ընտրվել

 

 

Աստանայում կայանալիք սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին մասնակցելու հրավեր են ստացել մի շարք ընդդիմադիր ուժեր, այդ թվում քրդերը: 

Բանակցություններում Սիրիայի քրդերին կներկայացնի Քրդական ազգային խորհուրդը, իսկ հիրավի քրդերի շրջանում ամենաազդեցիկ կառույցը հանդիսացող Քուրդիստանի դեմոկրատական միություն կուսակցությունը (ՔԴՄԿ) բանակցություններին մասնակցելու հրավեր չի ստացել: 

Գաղտնիք չէ, որ Սիրիայի քրդերի շրջանում հեղինակավոր կառույցը ՔԴՄԿ-ն է, որի ռազմական թևը՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերն այս պահին արդյունավետ պայքար են մղում իսլամական ծայրահեղ արմատական կառույցների դեմ Սիրիայի տարբեր հատվածներում: Շատ է խոսվում Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) հետ ՔԴՄԿ համագործակցության մասին, ինչը համապատասխանում է իրականությանը, չնայած այդ մասին ՔԴՄԿ աշխատում է լռել: Այլ կերպ չէր կարող լինել՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ սահմանի մոտ լինելը, Սիրիա-ՔԲԿ պատմական անցյալն ու  վերջինիս շարքերում Սիրիայից գնացած քրդերի մեծ թվաքանակը:

Մասուդ Բարզանիի կողմից ղեկավարվող Իրաքյան Քուրդիստանը Թուրքիայի դաշնակիցն է: Բարզանին փորձում է իր ազդեցությունը տարածել Սիրիայի քրդերի շրջանում՝ ստեղծելով իր հովանու տակ գործող քրդական կառույցներ, այդ թվում Քրդական ազգային խորհուրդը, որի Աստանայի քննարկումներին մասնակցելու ընտրության մեջ, անշուշտ, իր դերակատարումն է ունեցել նաև Թուրքիան:

Ինչեւէ՝ Ղազախստանում բանակցային սեղանի շուրջ հավաքվելու են սիրիական ընդդիմադիր ճամբարի այնպիսի կառույցներ, որոնց ներկայությունն էական ազդեցություն չի ունենալու սիրիական հակամարտության կարգավորման վրա, ինչը ստիպում է մեծ ակնկալիքներ չունենալ արտասիրիական զարգացումներից և սիրիական ճգնաժամի կարգավորման բանալին փնտրել ներսիրիական իրողություններում:

Սարգիս Գրիգորյան