Կանադայի հարավում տեղի է ունեցել 200 հազար լիտր նավթի արտահոսք
https://parstoday.ir/hy/news/world-i52257-Կանադայի_հարավում_տեղի_է_ունեցել_200_հազար_լիտր_նավթի_արտահոսք
Կանադայի Սասկաչևան նահանգում նավթի խողովակաշարից տեղի է ունեցել 200 հազար լիտր նավթի արտահոսք։ Այս մասին հայտնում է Globe and Mail պարբերականը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 24, 2017 15:21 Asia/Tehran
  • Կանադայի հարավում տեղի է ունեցել 200 հազար լիտր նավթի արտահոսք

Կանադայի Սասկաչևան նահանգում նավթի խողովակաշարից տեղի է ունեցել 200 հազար լիտր նավթի արտահոսք։ Այս մասին հայտնում է Globe and Mail պարբերականը։

Կառավարության ներկայացուցիչ Քեթի Յանգը հայտնել է, որ արտահոսքը տեղի է ունեցել Սթոութոն քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Հավաքվել է մոտ 170 հազար լիտր նավթ։ Հաղորդվում է, որ նավթը գետերում չի հայտնվել։

Նավթատարը պատկանում է Tundra Energy Marketing ընկերությանը։

Յանգի խոսքով՝ արտահոսքի պատճառը հայտնի կդառնա վնասվածքի գոյացման հստակ վայրի հայտնաբերումից հետո։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ բնապահպանական իրավիճակը դեռևս մնում է նորմայի մեջ։

1in.am