Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան որոշեցին ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ
https://parstoday.ir/hy/news/world-i52277-Մոսկվան_Թեհրանը_եւ_Անկարան_որոշեցին_ստեղծել_Սիրիայում_հրադադարի_մոնիթորինգի_մեխանիզմ
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան որոշում են ընդունել ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմեպրես»-ը, ասված Է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեք պետությոննների համատեղ հա հայտարարության մեջ: Փաստաթուղթն ընթերցել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 13:26 Asia/Tehran
  • Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան որոշեցին ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան որոշում են ընդունել ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմեպրես»-ը, ասված Է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեք պետությոննների համատեղ հա հայտարարության մեջ: Փաստաթուղթն ընթերցել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը:

Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան հավատարիմ են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին եւ գտնում են, որ արաբական այդ երկրում հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: 

«Մենք հավաստում ենք հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության սկզբունքներին»,-ասել Է նա: «Մենք վստահություն ենք հայտնում, որ սիրիական հակամարտության ռազմական լուծում չկա, կարգավորումը հնարավոր Է միայն քաղաքական գործընթացի շնորհիվ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա»,-նշել Է Աբդրռախմանովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

orer.am/