Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i52393-Մեծ_Բրիտանիայի_վարչապետը_կմեկնի_Թուրքիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 28-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2017 14:15 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Թուրքիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 28-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը, մեկնաբանելով վարչապետի այցը, հայտարարել է, որ Թուրքիան իրենց համար «անփոխարինելի գործընկեր է անվտանգության և պաշտպանության ոլորտներում»:

Նշենք, որ սա Թերեզա Մեյի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջին այցն է լինելու Թուրքիա:

 Tert.am