ԱՄՆ-ի անարդյունավետ ժողովրդավարութունը
https://parstoday.ir/hy/news/world-i52441-ԱՄՆ_ի_անարդյունավետ_ժողովրդավարութունը
Բրիտանիայի հետազոտական կենտրոնը ԱՄՆ-ի ժաովովրդավարությունը անարդյունավետ է որակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2017 07:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի անարդյունավետ ժողովրդավարութունը

Բրիտանիայի հետազոտական կենտրոնը ԱՄՆ-ի ժաովովրդավարությունը անարդյունավետ է որակել:

Ֆրանսպրեսի հաղորդմամբ, «Տնտեսական տեղեկությունների միավոր» անունով բրիտանական հետազոտական կենտրոնը չորեքշաբթի օրը տարածել է մի զեկույց, որտեղ ասվում է.«ԱՄՆ-ն մի ժամանակ եղել է ժողովրդավարության առաջատարը, սակայն այն բանից հետո երբ այդ երկրի կառույցների նկատմամբ ժողովրդի  անվստահությունն աճել է, այդ երկրի ժողովրդավարությունը անարդյունավետ է դարձել»:

Հետազոտական կենտրոնի զեկույցում ասված է.«Այս խնդրի արմատները գտնվում են անցյալում՝ նախքան Դոնալդ Թրամփի ընտրությունը»:

Ըստ հրապարակված զեկույցի, ԱՄՆ-ի կառույցների նկատմամբ ժողովրդի մեջ տարածված անվստահության պատճառներն են՝ անարդարությունների աճը, ֆինանսական ճգնաժամերը և ԱՄՆ-ի դաշնային կառավարության ու  Կոնգրեսի անադյունավետ գործունեությունը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, ԱՄՆ նախագահի քայլերի դեմ բողոքելու և էմիգրանտների իրավունքները պաշտպանելու համար Նյու Յորքի մեծ թվով բնակիչներ ցույց են կատարել:

Ցուցարարները կոչ են արել հարգել մուսուլման էմիգրանտների իրավունքները: Ցույցն անցկացվել է հինգշաբթի օրը` Նյու Յորքում:

Բողոքարարները ասել են.«Թրամփը ուժը տվել է ռասիստներին ու հակաիսլամականներին: