Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է «բրէքսիթի» օրինագիծը
https://parstoday.ir/hy/news/world-i52483-Բրիտանիայի_կառավարությունը_հրապարակել_է_բրէքսիթի_օրինագիծը
Բրիտանիայի կառավարությունը օրինագիծ է հրապարակել, որը մեկնարկում է Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը, հայտնում է BBC-ն: Օրինագծով վարչապետ Թերեզա Մեյին իրավասություններ են տրվում գործարկելու Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կարգավորվում է ԵՄ-ից երկրների դուրս գալու գործընթացը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2017 14:43 Asia/Tehran
  • Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է «բրէքսիթի»  օրինագիծը

Բրիտանիայի կառավարությունը օրինագիծ է հրապարակել, որը մեկնարկում է Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը, հայտնում է BBC-ն: Օրինագծով վարչապետ Թերեզա Մեյին իրավասություններ են տրվում գործարկելու Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կարգավորվում է ԵՄ-ից երկրների դուրս գալու գործընթացը:

Փաստաթուղթը պետք է ստանա բրիտանական խորհրդարանի աջակցությունը: Օրինագծի շուրջ բանավեճերը կսկսվեն հաջորդ շաբաթ: Ակնկալվում է, որ պատգամավորները լրացումներ եւ ուղղումներ կանեն:

Կառավարությունը կձգտի օրինագծի արագ ընդունման, որպեսզի կարողանա մինչեւ մարտի վերջ 50-րդ հոդվածը գործարկել, ինչպես նախկինում Մեյը խոստացել է:

 NEWS.am