Մամուլի տեսություն 27-01-2017
https://parstoday.ir/hy/news/world-i52525-Մամուլի_տեսություն_27_01_2017
Ռուսաստանը հուսով է , որ ԱՄՆ-ն առաջին անգամ չի միջամտի մյուս երկրների գործերին և նախագահ Թրամփը վճռակամորեն փորձելու է լուծել իր երկրի ժողովրդի խնդիրները , սակայն ամեն դեպքում Ռուսաստանը պատասխանելու է Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռային համակարգերի տեղակայմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 10:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   27-01-2017

Ռուսաստանը հուսով է , որ ԱՄՆ-ն առաջին անգամ չի միջամտի մյուս երկրների գործերին և նախագահ Թրամփը վճռակամորեն փորձելու է լուծել իր երկրի ժողովրդի խնդիրները , սակայն ամեն դեպքում Ռուսաստանը պատասխանելու է Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռային համակարգերի տեղակայմանը»:

 

Մամուլի ուշադրության կենտրոնում էին Թրամփի ընդունած նոր որոշումները, Գերմանիայի կանցլերի օգնականի հրաժարականը Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների զարգացումը և այլ թեմաներ:

«Ռեսալաթ»

Կալիֆորնիայի նահանգապետը վերջնագիր է ներկայացրել Թրամփին

 

Նախագահի պաշտոնում Թրամի գործունեությունը սկսվելով, հասարական դժգոհություններ են ծավալվել: Ամերիկացի սենատորներն ու նահանգապետները նույնիսկ չեն կարողանում թաքցնել իրենց դշգոհանքը: Կալիֆորնիայի նահանգապետ ՝ Ջերի Բրաունը վերջերս խոստացել է իր նահանգը պաշտպանել դաշնային կառավարության միջամտությունից: Դեմոկրատ Բրաունը խոստացել է , որ կանգնելու է ներգաղթյալների երկրից վտարեման և կլիմայական պաշտպանության դաշինքից ԱՄՆ-ի հրաժարվելու մասին նախագահի քայլերի դեմ: Կալիֆորնիայի նախագահն ասել է, որ պաշտպանելու է ցանկացած քաղաքացու, ով դեր է ունեցել նահանգի բարգավաճման ու զարգացման գործում: Կալիֆորնիայի հանրապետականները, որտեղ օրենսդիր մարմնի միայն մեկ երրորդն է դեմոկրատ, կողմ են Բրաունի խոսքերին , սակայն միևնույն ժամանակ մտահոգվում են, որ նրա թեժ խոսքերի պատճառով, նահանգը կարող է զրկվել հատկացվող անհրաժեշտ բյուջեից :

 

«Շարղ»

Սպառնալիք ՝ լավրովյան ոճով

 

Ռուսաստանի պետդումայում ունեցած ելույթում այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.-«Կարևորում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը: Ռուսաստանը հուսով է , որ ԱՄՆ-ն առաջին անգամ չի միջամտի մյուս երկրների գործերին և նախագահ Թրամփը վճռակամորեն փորձելու է լուծել իր երկրի ժողովրդի խնդիրները , սակայն ամեն դեպքում Ռուսաստանը պատասխանելու է Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռային համակարգերի տեղակայմանը»: Լավրովի ասածով, Եվրամիության հետ համագործակցությունների ընդլայմանն ուղղված քայլեր են արվում և Ռուսաստանը չի ձգտում Եվրամիության փլուզմանը: ՌԴ ԱԳ նախարարը նշել է.-«Աստանայի բանակցությունները կարող են օգնել Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը»: Սիրիական բանակցություններում ռուսական պատվիրակության նախագահի ասածով, Սիրիայի զինյալ ընդդիմադիրների պատվիրակությունն ուրբաթ օրը Մոսկվա է ժամանելու: Սիրիայի ընդդիմադիրների ներկայացուցիչն ասել է, որ Մոսկվայում Լավրովի հետ հանդիպման հրավեր են ստացել: Նրա խոսքերով, Լավրովի հետ հանդիպմանը խորհրդակցություն է կատարվելու : Օրակարգում է Ժնևյան սպասվող բանակցությունների հարցը:  

 

 

«Իրան»

Մարտին Շուլցը հավանաբար փոխարինելու է Մերկելին

 

Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելի տեղակալ ՝ Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի նախագահ ՝ Մարտին Շուլցը մրցելու է գործող կանցլերի հետ ՝ նրա պաշտոնում ընտրվելու համար: Շուլցը ներկայացնում է Գերմանիայի դոմկրատ-սոցիալական կուսակցությունը: Գաբրիելի ասածով, Շուլցն անվանի սոցիալ դեմոկրատ քաղաքական գործիչ է և ջանքեր է գործադրում ժողովրդի միասնության ուղղությամբ: Զիգմար Գաբրիելը վստահեցրել է, որ սա լավագույն առիթն է Շուլցի համար ՝ կանցլերի պաշտոնը զբաղեցնելու: Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունն է որոշում ընդունելու այդ երկրի ԱԳ նախարարության ղեկավարության թեկնածուի վերաբերյալ:

 

 

«Թաբնաք»

Թրամփի նոր որոշումները

ԱՄՆ նախագահը մի հրամանագրով արգելել է յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Այդ մասին Թրամփի ստորագրած հրամանաը քննարկվելու է առաջիկա երեսուն օրերին: Հիշյալ հրամանագրով առաջիկա 120 օրերին կասեցվում է ներգաղթյալների մուտքն ԱՄՆ: Այս ընթացքում, Պետքարտուղարությունը պետք է վերնայման ենթարկի ներգաղթյալների ընդունման մասին օրենքը

 

 

 

 News.am

The Christian Science Monitor. Թրամփը պատից է սկսում հետպատերազմյան Ամերիկայի դերի լիակատար փոփոխությունը

 

«Չորեքշաբթի, որն իր կողմից անվանվեց «ազգային անվտանգության համար կարեւոր օր», նախագահ Թրամփը ձեռնարկեց ներգաղթի սահմանափակմանը եւ սահմանների ամրապնդմանը ուղղված քայլեր, մասնավորապես՝ հրահանգեց «անմիջապես» սկսել կառուցել իր քարոզարշավի այցեքարտը հանդիսացող պատը», – նշում է The Chrisitan Science Monitor–ի մեկնաբան Հովարդ Լաֆրինչին ու շարունակում. –«Սկսվում է նրա «Ամերիկան՝ ամենից առաջ» նախընտրական կարգախոսի վերափոխումը երկաթբետոնյա իրականությանը»։

Այդպիսով, Թրամփը ազդարարում է, որ գործելու է համաձայն գաղափարի, թե բարձր պատերն ու ամուր սահմաններն են Միացյալ Նահանգների անվտանգության գրավականը։ Փորձագետների խոսքով, ԱՄՆ–ի առաջատար դերը եւ փոխկապակցվածությունը այլ երկրների հետ Միացյալ Նահանգների՝ աշխարհում  անվտանգության պահպանման եւ ինքնապաշտպանության մարտավարության կարեւոր բաղկացուցիչն է։ Այն, որ Թրամփը այժմ փորձում է փոխել այդ մարտավարությունը, դառնալու է լուրջ փորձություն գլոբալ անվտանգության եւ Միացյալ Նահանգների համար»։    

«Վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ այս շաբաթ Թրամփը կստորագրի մի նոր փաստաթուղթ, որով, Միացյալների Նահագների դռները, գոնե ժամանակավորապես, կփակի Սիրիայից եւ մի շարք այլ երկրներից փախստականների համար։ «Մի կողմից, այդ քայլը կզրկի ահաբեկիչներին Միացյալ Նագանգներ օրինական ճանապարհով մուտք գործելու հնարավորությունից, մյուս կողմից՝ ջուր է լցնում ԱՄՆ–ի մասին ահաբեկիչների քարոզչության ջրաղացին».-գրում է հոդվածագիրը:

 

 

 

 

Galatv.am

Երկու նոր փորձություն Թրամփ-Պուտին հարաբերությունների առանցքում

 

«Նախագահ Թրամփը խոստացել է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն նոր վարչակազմի դիվանագիտությունը ռուսաստանյան ուղղությամբ դեռեւս կազմավորման փուլում է: Ամերիկյան Սենատում քննարկվող 2 նախաձեռնությունները կդառնան  առաջին փորձաքարերը այն հարցի, թե արդյո՞ք հաջող կլինի Մոսկվայի հետ փոխգործակցությունը»,-գրում է The Wall Street Journal հանդեսը:

«Առաջին հերթին խոսքը վերաբերում է սենատորներ Մաքքեյնի եւ Կարդինի առաջարկներին՝ խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը: Թրամփը մտադրություն ուներ չեղարկել Ուկրաինայի հետ կապված որոշ պատժատեսակներ՝ հանուն Սիրիայում ջիհադիստների դեմ պայքարում Պուտինի հետ համագործակցության»:

«Դա թղթի վրա գրված լավ գործարք կարող է թվալ, ինչը սակայն Պուտինին թույլ կտա ձեռքերին ազատություն տալ ինքնիշխան պետությունում, որը սահմանակից է ՆԱՏՕ-ի արեւելյան արվարձաններին»:

«Երկրորդ հարցը դա ՆԱՏՕ-ի կազմ Մոնտենեգրոյի մուտքի վավերացումն է, ինչին կատաղի կերպով ընդդիմանում է Ռուսաստանը՝ հաշվի առնելով Ադրիատիկ ծովում սեփական շահերը: Աջակցություն ցուցաբերելով Մոնտենեգրոյի ձգտումներին, Թրամփն Արեւելյան Եվրոպայի իր դաշնակիցներին ազդակներ կուղարկի, որ Մոսկվայի հետ մերձեցումը չի կարող լինել նրանց անկախության եւ անվտանգության հաշվին»,-գրում է ամերիկյան պարբերականը:

 

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան