Մամուլի տեսություն 28-01-2017
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը կկայանա այսօր ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին:
Այսօրվա մամուլը հակառակ կանխատեսումների, ուշադրության կենտրոնում չէր առել Թրամփի հակաիրանական քայլերը: Հարցին անդրդարձել են մի քանի օրաթերթեր: Այնուամենայնիվ, լրատվությունների ուշադրության կենտրոնում էին Ահվազի փոշե փոթորկի հարցը, նաև Այաթալլահ Հաշեմի մահվան շուրջ կատարվող քաննարկումները:
«Էթեմադ» օրաթերթ
«Թրամփյան սկանդալ»
Այսպես է իր հոդվածը վերնագրել «Էըթեմադ» օրաթերթը .-«ԱՄՆ նոր նախագահի աշխատաոճի մասին հետաքրքրությունները սկսվել են պաշտոնավորման առաջին հարյուր օրերից ավելի շուտ: Դեռ 10 օր չկա , ինչ Թրամփը սկսել է իր աշխատանքը, սակայն այս կարճ ժամանակահատվածում մեծ սկանդալ է բարձրացրել: Նախագահի սեղանի հետևում նստած, նա իրականացնում է նախընտրական բոլոր խոստումները: Նա փորձում է վերասահմանել ներքին ու միջազգային դաշտերում Վաշինգտոնի դերակատարություն, ինչը սակայն շատերին դուր չի եկել : Մեքսիկայի նախագահը չեղարկել է Թրամփի հետ հանդիպումը: Բրիտանիայի վարչապետը որպես Սպիտակ տան առաջին հյուր, Վաշինգտոնում հանդիպել է Թրամփին: Հենց այն օրերին, երվ եվրոպացիները կասկածով են խոսում Թրամփի մասին, տիկին վարչապետը հանդիպում է մարդուն, ով ծափահարում է Եվրամիությունից Բրիտանիայի դուսր գալու համար: Ավելի քան 20 միլիոն ամերիկացի ընդդիմացել է բուժապահովագրության մասին օրենքի չեղարկման դեմ , իսկ յոթ երկրի մուսուլմաններ ԱՄն գաղթելու իրավունք չունեն : Ավերիչ քայլերով առաջ գնացող ԱՄՆ 45-րդ նախագահի ծրագրերն անկախատեսելի են : Պայմանագրերը չեղարկվումե ն մի ստորագրությամբ ՝ իսկ նրանց փոխարինող տարբերակներ չկան:
«Ռեսալաթ»
Պաղեստինի ինքնավար վարչակազմը դատական գործ է հարուցելու ընդդեմ Սիոնիստական ռեժիմի
Սիոնիստական ռեժիմն այնպիսի պայմաններում է շարունակում օկուպացնել պաղեստինյան տարածքները, երբ Սպիտակ տնում Թրամփի ներկայությունը թափ է հաղորդել այդ գործընթացին: Իսրայելի ռեժիմի կողմից կառուցապատումը շարունակվելով, Պաղեստինի ինքնավար վարչակազմը մտադիր է քրեական միջազգային ատյանի մոտ ռեժիմի դեմ հայց ներկայացնել:
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարար ՝Ռիադ Ալ-Մալեքին ասել է.-«Պաղեստինի պետայրերը քայլեր են նախաձեռնելու ՝ ավանաշինությունը դադարեցնելու համար, այդ թվում քրեական միջազգային ատյանի մոտ ռեժիմի դեմ դատական գործ հարուցելով»: Հատկանշական է , որ Պաղեստինը հանդես է եկել ավանաշինության մասին Անվտանգության խորհրդին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վաղաժամկետ զեկույցը ներկայացնելու պահանջով:
«Ալիք»
Պուտին-Թրամփ հեռոխոսազրույցը կկայանա այսօր
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը կկայանա այսօր ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին: Այս մասին հաղորդում է «panorama.am»-ը՝ հղում անելով «vesti.ru»-ին: ՌԴ նախագահի խոսնակ ՝ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջնորդների զրույցի ընթացքում նախատեսվում է , որ Պուտինը կշնորհավորի Թրամփի պաշտոնը ստանձելու կապակցությամբ, կփոխանակվեն ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ կարծիքներ:
Ամերիկյան կողմն էլ ավելացրել է նաև ահաբեկչության դեմ արմատական պայքարի թեման:
«Ալիք»
Դկտ. Ռոհանիի հրամանագրով ձևավորվել է Պլասկոյի աղետն ուսումնասիրող աշխատանքային հատուկ խումբ
Հանրապետության նախագահի հատուկ հրամանագրով նշանակվել են Պլասկոյի դեպքի ուսումնասիրության կապակցությամբ «Ազգային զեկույց» աշխատանքային հատուկ խմբի ղեկավարն ու անդամները:
Պլասկոյի աղետի պես հնարավոր այլ աղետները կանխելու և արտակարգ նման իրավիճակները կառավարելու երկրի կարողությունները բարձրացնելու նպատակով, Իրանի նախագահի հատուկ հրամանագրով նշանակվել են Պլասկոյի դեպքի ուսումնասիրության կապակցությամբ աշխատանքային հատուկ խմբին հանձնարարված է երկու ամսվա ընթացքում ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել դեպքի մանրամասնությունների հետ կապված համապարփակ զեկույց: Աշխատանքային խումբը ղեկավարելու է «Թարբիաթ մոդառես» համալսարանի ռեկտոր ՝ Դկտ. Մոհամմեդ Թաղի Ահադին:
Galatv.am
Սիրիացի ապստամբները միավորվել են ջիհադիստների դեմ պայքարում
«Սիրիացի ապստամբների 6 խմբավորումներ միավորվել են իսլամիստական «Ահրար աշ-Շամ» հզոր կազմակերպության հետ՝ ընդդեմ ջիհադիստների, ովքեր հաճախակիացրել են իրենց հարձակումները Սիրիայում 6-ամյա քաղաքացիական պատերազմի դադարեցմանը ձգտող տարածաշրջանային երկրների ջանքերին զուգահեռ»,-գրում է Նազիհ Օսեյրանը Financial Times-ում:
««Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջեբհաթ Ֆաթեհ աշ-Շամ» խմբավորումը, որը նախկինում հայտնի էր «Ջեբհաթ ան-Նուսրա» անունով, դուրս է մղվել հրադադարի ռեժիմը պահպանող ուժերի շրջանակից, եւ սկսել է հարձակումներ գործել կրակի դադարեցման համաձայնագիրը ստորագրած ապստամբների վրա»:
«Ապստամբական ուժերի համախմբումով ակտիվացվում է պայքարը ջիհադիստական զինված միավորումների դեմ: Բախումներ են արձանագրվել Սիրիայի հյուսիս-արեւմտյան Իդլիբ եւ Հալեպ նահանգներում: Այդ առճակատումը ստիպում է ապստամբներին միավորվել մեկ խմբավորման մեջ՝ «Ահրար աշ-Շամ»-ի վերահսկողության ներքո»
««Ջեբհաթ Ֆաթեհ աշ-Շամ»-ն այն խմբավորումներից է, որը լավագույնս զինված է եւ ձգտում է պաշտոնանկ անել Ասադին: Իսկ «Ահրար աշ-Շամ»-ը հանդես է եկել 6 խոշոր խմբավորումներին միավորելու հայտարարությամբ՝ նշելով, որ նոր շարժման անդամներին ուղղված ցանկացած հարված կդիտարկվի որպես պատերազմի հայտարարում»,-եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ Financial Times
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
Aysor.am
Թրամփը չի բացառել Մեքսիկայից ներմուծման հարկումը՝ կապված պատի շինարարության հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հնարավոր է՝ հարկ սահմանի Մեքսիկայից ապրանքների ներմուծման վրա՝ մարելու համար պատի շինարարության ծախսերը, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
«Ես դա անելու իրավունք ունեմ: Ցանկության դեպքում ես կարող եմ այդպիսի հարկ սահմանել», - հայտարարել է Թրամփը:
Նա, սակայն, հավելել է, որ այլ տարբերակներ էլ կան, որոնք «երկու կողմերի համար ավելի դրական կլինեին»:
Մեքսիկայի նախագահ Պենյա Նյետոյի հետ զրույցից հետո նա հայտարարել է, որ «կողմերը միմյանց հետ բավական լավ են ընդհանուր լեզու գտնում»: