Իսլամական միջխորհրդարանական միությունը կարևորել է աջակցությունը Պաղեստինի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/world-i52617-Իսլամական_միջխորհրդարանական_միությունը_կարևորել_է_աջակցությունը_Պաղեստինի_ժողովրդին
Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության համաժողովի մասնակիցներն ընդգծել են Սիոնիստական ռեժիմի օկուպացումների դեմ պայքարում Պաղեստինի ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2017 13:33 Asia/Tehran
  • Իսլամական միջխորհրդարանական միությունը կարևորել է աջակցությունը Պաղեստինի ժողովրդին

Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության համաժողովի մասնակիցներն ընդգծել են Սիոնիստական ռեժիմի օկուպացումների դեմ պայքարում Պաղեստինի ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը:

Ըստ «Ղոդս նեթ» կայքի հաղորդման՝ Մալիի մայրաքաղաք Բամակոյում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության 12-րդ համաժողովի մասնակիցները տարածաշրջանային ու միջազգային շրջանակներից պահանջել են ջանքեր գործադրել  հայրենիք վերադառնալու, օկուպացված տարածքների ազատագրման, ինչպես նաև Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին երկիր ձևավորելու և Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Հաղորդագրությունում ասված է.«Իր դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար ԱՄՆ-ի ջանքերը պաղեստինցիների իրավունքների բացահայտ խախտում են»:

Հաղորդագրության մեջ կոչ է արվել աջակցել Իսրայելի կողմից ավանաշինության դադարեցման նպատակով Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին։ Համաժողովի մասնակից երկրները ՄԱԿ-ի անդամ երկրներից պահանջում են զերծ մնալ Երուսաղեմի հարցում Սիոնիստական ռեժիմի հետ ցանկացած համագործակական քայլից:

Հունվարի 27-ին և 28-ին Մալիի մայրաքաղաքում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության 12-րդ համաժողովը: