Բարձրաստիճան շուրջ 40 թուրք զինվորական Գերմանիայից ապաստան է խնդրել
https://parstoday.ir/hy/news/world-i52635-Բարձրաստիճան_շուրջ_40_թուրք_զինվորական_Գերմանիայից_ապաստան_է_խնդրել
Գերմանիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայություն իրականացնող շուրջ 40 թուրք զինծառայող գերմանական իշխանություններին դիմում են ներկայացրել ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2017 15:33 Asia/Tehran
  • Բարձրաստիճան շուրջ 40 թուրք զինվորական Գերմանիայից ապաստան է խնդրել

Գերմանիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայություն իրականացնող շուրջ 40 թուրք զինծառայող գերմանական իշխանություններին դիմում են ներկայացրել ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը:

Պարբերականի տվյալներով` խոսքը մեծամասամբ բարձրաստիճան սպայակազմի մասին է: Ներգաղթի ու փախստականների հարցերով դաշնային վարչությունը և Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել են, որ նրանց գործերը քննվելու են սովորական կարգով:

«Անկասկած, մենք չենք կարող այդ զինվորականներին ուղարկել հետ` Թուրքիա: Նրանց այնտեղ անմիջապես կբանտարկեն»,- Spiegel-ին ասել է Բունդեսթագի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) ներկայացուցիչ Շտեֆան Մայերը:

orer.am/