Թուրքիան և Բրիտանիան ստորագրել են կործանիչների գնման համաձայնագիր
https://parstoday.ir/hy/news/world-i52679-Թուրքիան_և_Բրիտանիան_ստորագրել_են_կործանիչների_գնման_համաձայնագիր
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ստորագրվել է 100 մլն. ֆունդ ստերլինգի կործանիչների գնման մասին համաձայնագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2017 07:29 Asia/Tehran
  • Թուրքիան և Բրիտանիան ստորագրել են կործանիչների գնման համաձայնագիր

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ստորագրվել է 100 մլն. ֆունդ ստերլինգի կործանիչների գնման մասին համաձայնագիր:

«Press tv» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Էրդողանը հույս է հայտնել, որ Բրիտանիան ՝ որպես կարևոր ռազմական գործընկեր, մշտապես լինելու է Թուրքիայի կողքին:

Ըստ աղբյուրի, Թերեզա Մեյը հույս է հայտնել, որ համաձայնագրի ստորագրումը խթանելու է Լոնդոն-Անկարա կայուն հարաբերությունների ամրապնդումը և լինելու է քայլ, որի արդյունքում Բրիտանիան դառնալու է Թուրքիայի պաշտպանական գլխավոր միջոցներն ապահովող երկիրը:

«Սա սկիզբն է Թուրքիայի հետ առևտրական  խորը հարաբերություններ հաստատելու համար, որը նպաստելու է նաև տասնամյակներ շարունակ երկու երկրում աշխատանքային անվտանգությանը».-ասել է Բրիտանիայի վարչապետը: