Ադրբեջանը վերածվել է տրանսպորտային կարևոր կենտրոնի. Բաքվում ԱՄՆ դեսպան
https://parstoday.ir/hy/news/world-i5275-Ադրբեջանը_վերածվել_է_տրանսպորտային_կարևոր_կենտրոնի._Բաքվում_ԱՄՆ_դեսպան
Ադրբեջանական Tutan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հոդված է հրապարակել «ԱՄՆ-Ադրբեջան-հարաբերություններ. ընդհանուր նպատակներ հանուն կայուն ու բարեկեցիկ ապագայի» վերնագրով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2016 12:15 Asia/Tehran
  • Ադրբեջանը վերածվել է տրանսպորտային կարևոր կենտրոնի. Բաքվում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանական Tutan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հոդված է հրապարակել «ԱՄՆ-Ադրբեջան-հարաբերություններ. ընդհանուր նպատակներ հանուն կայուն ու բարեկեցիկ ապագայի» վերնագրով։

Դրանում Սեկուտան նշում է, որ երկկողմ հարաբերությունները հենված են երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգություն, ժողովրդավարություն ու տնտեսություն/էներգետիկա, որոնք փոխկապակցված են միմյանց:

«Առողջ տնտեսությունը երկրի անվտանգության հիմքն է։ Միայն հասարակությունում, որտեղ ապահովվում է օրենքի գերակայությունը, և հարգվում են մարդու իրավունքները, կարելի է հասնել տնտեսական ողջ պոտենցիալին։

Դեմոկրատական հասարակությունը կարող է բարգավաճել այն ժամանակ, երբ պաշտպանվում է մարդկանց անվտանգությունը։ Դա կարևոր է երկարաժամկետ կայունության ու բարեկեցության համար։ ԱՄՆ-ը մշտապես աջակցել է Ադրբեջանի երկարաժամկետ կայունությանն ու բարեկեցությունը և այդ հարցերում եղել է նրա կողքին»,- գրել է դեսպանը։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին՝ Սեկուտան նշում է, որ Վաշինգտոնը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող աշխատանքներին՝ Ղարաբաղյան հակամարտության կայուն և երկարաժամկետ կարգավորման համար։

Սեկուտան, ի թիվս այլ հարցերի, հիշատակել է նաև Ադրբեջանի տրանսպորտային-տարանցիկ դերակատարությունը՝ ընդգծելով, որ Ալյաթ նավահանգստից բեռները Չինաստան, Կենտրոնական Ասիա ու Եվրոպա փոխադրելը ի ցույց են դնում, որ Ադրբեջանը վերածվել է տրանսպորտային կարևոր կենտրոնի, ինչը կարևոր է նոր Մետաքսի ճանապարհի ստեղծման համար։