Մամուլի տեսություն 30-01-2017
https://parstoday.ir/hy/news/world-i52801-Մամուլի_տեսություն_30_01_2017
ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին ասել է.- «Այսօր պատեր կառուցելու ժամանակը չէ ու եթե մի տեղ ժողովուրդների միջև պատեր կան դրանք պիտի վերցնել: Պետք է վերացնել նաև ժողովուրդների միջև եղած տարածությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2017 13:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  30-01-2017

ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին ասել է.- «Այսօր պատեր կառուցելու ժամանակը չէ ու եթե մի տեղ ժողովուրդների միջև պատեր կան դրանք պիտի վերցնել: Պետք է վերացնել նաև ժողովուրդների միջև եղած տարածությունը»:

Այսօրվա մամուլի ուշադրության կենտրոնում էին Թրամփի ռասիստական քայլերին միջազգային արձագանքները: Իրանն իր հերթին հակադարձել է Թրամփի որոշումներին:

ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին ասել է.- «Այսօր պատեր կառուցելու ժամանակը չէ ու եթե մի տեղ ժողովուրդների միջև պատեր կան դրանք պիտի վերցնել: Պետք է վերացնել նաև ժողովուրդների միջև եղած տարածությունը»:

«Ջավան» 

Փոխադարձ պատժամիջոց ՝ Թրամփի դեմ

 

«Էթեմադ»

Իրանցի ռեժիսոր ՝ Ասղար Ֆարհադին Թրամփի ռասիստական քայլի դեմ ի նշան բողոքի, հայտարարել է, որ չի մասնակցելու Օսկարի մրցանակաբաշխությանը: Ֆարհադին հավելել է.«Ծայրահեղականները աշխարհն ընկալելու համար այն երկու մասի՝ «Մենք և ուրիշները» բաժանելուց բացի այլ ելք չունեն, քանի որ այդպիսով ուրիշներից սարսափելի պատկեր ստեղծելով, փորձում են իրենց սեփական ժողովրդին վախեցնել նրանցից»:

 

«Ջոմհուրի էսլամի»

Թրամփի քաղաքականությունը ՝ ԱՄՆ-ի դեմ միջազգային միասնականության պատճառ

 

«Ջավան»

Միջազգային հանրությունն ընդդեմ ամերիկյան ժողովրդավարության

 

«Ռեսալաթ»

ԱՄՆ-ը սարսափի մեջ է : Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերով, ԱՄՆ կառավարության կողմից Իրանի քաղաքացիների մուտքի արգելքը վկայում է նրանց հայտարարությունների ու քաղաքականության անհեթեթության մասին:

 

«Ալիք»

Իրանը պաշտոնապես բողոքել է Թրամփի որոշման դեմ: Իրանում ԱՄՆ-ի շահերը պաշտպանող Շվեյցարիայի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել:

Իրանցի դերասանուհի Թարանե Ալիդուսթին չի մեկնի Օսկարի մրցանակաբաշխությանն ՝ ի նշան Թրամփի դեմ բողոքի: Ինչպես գրել էր «Շարղ» օրաթերթը, իսլամական խորհրդարանի նախագահ ՝ Ալի Լարիջանին բարձր է գնահատել իրանցի դերասանուհու այդ քայլը:

 

«Քելիդ»

ԱՄՆ ժողովուրդն օդանավակայանները փակել են Թրամփի օրենքի վրա

 

«Ռեսալաթ»

Իրաքը հակադարձելու է Թրամփի քայլին

 

Ներգաղթյալների մուտքն ԱՄՆ արգելքի մասին Թրամփի որոշմանը հակազդել են նաև իրաքի քաղաքական շրջանակները: Իրաքի խորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Թրամփի քայլին Իրաքի կառավարության պատասխանը չի ուշանալու: Այս որոշումը վրդովել է հատկապես քրդերին, քանի որ վերջիններս ԱՄՆ-ի հետ առևտական հարաբերությունները զարգացնելու համար մեծ ջանքեր էին գործադրել: Վերլուծաբանների համոզմամբ, երկկողմ արգելքից ավելի շատ տուժելու է Իրաքը, քան ԱՄՆ-ը: Քրդերն անհանգիստ են այն բանի համար, որ տարիներ շարունակ աջակցել են ԱՄՆ-ին:

 

 

«Իրան»

Ֆրանսիայի ԱԳ նախարարն Իրան է ժամանելու

Ֆրանսացի դիվանագետն Իրան իր այցելությունը որակելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծերագրի առաջին արգասիքը:

 

 

Իրանական մամուլն այսօր լրատվության զգալի մասը հայտկացրել էր Թեհրանում զոհված հրշեջների հուղարկավորությանը:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական հատվածում գտնվող «Պլասկո»առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհված հերոս հրշեջների հուղարկավորությունը տեղի ունեցավ մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ:

Օրաթերթերը գլխավորապես այս լուրը վերնագրել էին «Հրաժեշտ փրկարար հրեշտակներին» նախադասությամբ:

 

Shabat.am

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է ներգաղթյալների մասին Թրամփի հրամանը

 

ԱՄՆ նախագահ Թրամփը հունվարի 27¬ին ստորագրել է հրամանագիր, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը Միացյալ Նահանգներ, անորոշ ժամկետով արգելում է Սիրիայից փախստականների տեղավորումը և խստացնում է ԱՄՆ մուտք գործելու որոշ կանոններ: Նյու Յորքի դատարանը մասնակի կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, հայտնում է The Washington Post-ը: Հրամանով 90-օրյա արգելք էր սահմանվում 7 մուսուլմանական երկրների փախստականների, ներգաղթյալների, ճանապարհորդների՝ ԱՄՆ մուտքի վրա: Նման որոշում Բրուքլինի դաշնային դատավորը կայացրել է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության դիմումից հետո, որն արվել էր ԱՄՆ մի քանի խոշոր օդանավակայաններում ծագած բողոքի ցույցերից հետո, որտեղ, համաձայն Թրամփի հրամանի, ոստիկանությունն ու միգրացիոն ծառայությունը սկսել էին ձերբակալել երկիր ժամանածներին: Նշվում է, որ Բրուքլինի դատարանի որոշումից հետո նմանատիպ որոշում է կայացրել Վիրջինիա նահանգի դատարանը, որը վճռել է կասեցնել Թրամփի հրամանի գոծողությունը 7 օրով այն մարդկանց համար, որոնք ունեն ամերիկյան գրին քարտ:

Reuters-ը նշում է, որ ԱՄՆ-ում մնալու ժամանակավոր թույլտվությունը կառնչվի 100-200 մարդու, որոնք ձերբակալվել էին երկրի օդանավակայաններում:   

 

 

Galatv.am

«Կարծես աշխարհը պատերազմի է պատրաստվում». Մ. Գորբաչով

 

«Աշխարհում ավելանում են հիմնախնդիրները, սակայն չկա ավելի արդիական խնդիր, քան ռազմականացման քաղաքականությունը եւ սպառազինությունների մրցավազքը»,- Time-ում գրում է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը,- մեր առաջնային խնդիրը պետք է լինի այդ կործանարար մրցավազքի կասեցումը» :

«Այսօր վիճակն այնպիսին է, կարծես աշխարհը պատերազմի է պատրաստվում: Միջուկային սպառնալիքը կրկին իրական է թվում: Հզոր գերտերությունների միջեւ հարաբերությունները վատթարանում են: Սպառազինության եւ ռազմարդյունաբերական համալիրի աճի կողմնակիցները գոհունակությամբ շփում են ձեռքերը»,- գրում է Գորբաչովը:

Նա կոչ է անում «վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ ուղղված համատեղ որոշումներին եւ համատեղ գործողություններին»:

«Անհրաժեշտ է կրկին կենտրոնանալ պատերազմի կանխարգելման, սպառազինությունների մրցավազքի դադարեցման եւ զենքի պաշարների կրճատման վրա, անհրաժեշտ է պայմանավորվել ոչ միայն միջուկային զենքի քանակի սահմանափակումների հարցում, այլ նաեւ հակահրթիռային համակարգերի, իսկ պատերազմները պետք է օրենքից դուրս հայտարարել, այլապես հնարավոր չէ լուծել համաշխարհային խնդիրները»,-նշում է Գորբաչովը:

«Ես առաջարկում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին պետությունների ղեկավարների մակարդակով բանաձեւ մշակել, որտեղ կնշվի, որ միջուկային պատերազմն անընդունելի է եւ ոչ մի դեպքում չի կարելի միջուկային պատերազմ սկսել»,- ասվում է հոդվածում:

Գորբաչովի կարծիքով նման նախաձեռնության հեղինակները պետք է լինեն նախագահներ Թրամփը եւ Պուտինը: «Այսօր վախի բեռը եւ դրա առաջացրած սթրեսը զգում են միլիոնավոր մարդիկ, իսկ գլխավոր պատճառը ռազմամոլությունն է, զինված հակամարտությունները եւ միջուկային դամոկլյան սուրը: Աշխարհն ազատել այդ վախից նշանակում է մարդկանց ազատ դարձնել: Այդ նպատակը պետք է լինի համընդհանուր: Դրանից հետո հեշտ կլինի լուծել շատ այլ խնդիրներ: Հասել է որոշում ընդունելու եւ գործելու ժամանակը»,- նշել է Գորբաչովը:

 

Աղբյուր՝ Time

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան