Գերմանիայում հրդեհել են իսլամական կենտրոնի շենքը
Փետրվար 01, 2017 13:01 Asia/Tehran
Գերմանիայի Բիլեֆիլդե քաղաքում հրդեհել են իսլամական կենտրոնի շենքը:
Չորեքշաբթի օրն անհայտ անձը Գերմանիայի Բիլեֆիլդե քաղաքում հրդեհել է բոսնիացիների իսլամական կենտրոնի շենքը:
Հրշեջները փորձել են մարել կրակը: Շենքն էվակուացվել է և այժմ հետաքննություն է անցկացվում դեպքի կապակցությամբ:
Դեպքի մանրամասները և վիրավորների թիվը դեռ հայտնի չէ:
Վերջին ամիսներին Գերմանիայում ավելացել է իսլամատյացությունը և մզկիթների դեմ հարձակումների դեպքերը:
Փեգիդա աջակողմյան ծայրահեղական խումբը հաճախ հարձակումներ է իրականացնում Գերմանիայի մուսուլմանների դեմ:
Պիտակ