Մամուլի տեսություն 03-02-2017
Իրանի և Հայաստանի տուրօպերատորները բանակցում են միասնական զբոսաշրջային փաթեթ ունենալու ուղղությամբ
Տարբեր լուրերի կողքին, իրանական մամուլի ուշադրության կենտրոնում էին ՀՀ պաշտպանության նախարարի թեհրանյան հանդիպումները, Իրանի նախագահի ներկայությամբ իրանական երկու արբանյակների շնորհանդեսը, Թրամփի քաղաքականությունների հետցնցումները, ԱՄՆ նոր կառավարության կողմից սիրիացի զինյալների սպառազինումը, Թրամփի առաջին նահանգային շրջագայում չեղարկումը, Իրանի և Ճապոնիայի միջև նավթային խոշոր համաձայնագրի կնքումը և այլ կարևոր իրադարձություններ:
«Շարղ»
Արաբիան մեծացրել է ԱՄՆ-ում նավթային ներդրումների ծավալները
Արաբիայի նավթի նախարարի հայտարարությամբ, իր երկիրը հավանաբար մեծացնելու է ԱՄՆ-ում իր նավթային ներդրումների ծավալները: Դա իրականացվելու է ԱՄՆ նոր կառավարության քաղաքականություններից ելնելով: Քննադատելով Բարաք Օբամայի նավթային քաղաքականությունը, Խալեդ Ալ-Ֆալեհը ողջունել է Թրամփի դիրքորոշումը: Նրա խոսքերով Թրամփի քաղաքականությունները շահավետ են նավթարդյունաբերության համար: Անդրադառնալով Օբամայի սխալ քաղաքականություններին, սաուցի նախարարն ասել է, որ Դոնալդ Թրամփը ձգտում է ԱՄՆ տնտեսությունը մրցկացային դաշտ փոխանցելուն: Խոսելով Արաբիա-ԱՄՆ սերտ հարաբերությունների մասին, նա ասել է.-«ԱՄՆ-ը և սաուդյան Արաբիան ունեն չափազանց սերտ ու ջերմ հարաբերություններ: Երկու երկրի հարաբերությունները ինչպես այլ բնագավառներում , այնպես էլ աշխարհաքաղաքական դաշտում, շարունակելու են մնալ համընթաց, ինչի շնորհիվ հնարավոր կլինի դիմագրավել համաշխարհային մարտահրավերները:
«Ռեսալաթ»
Իմաստալի սոցհարցումներ Եվրոպայում
ՆԱՏՕ-ի մասին Թրամփի թույլ տված արհայատություններից հետո, Եվրոպան այսօր մտահոգված է դաշինքի հարցերով: Եվրոպայի բնակչության մեծամասնությունն անհրաժեշտ է համարում արտաքին սպառնալիքիների դեմ ԵՄ-ի պաշտպանումը, այդ գաղափարին կողմնակից է ամերիկացիների 48 տոկոսը: Լեհաստանի ժողովրդի 65, Իտալիացիների 65, գերմանացիների 63 , Իսպանացիների 56, Բրիտանիայի բնակիչների 54 և ֆրանսավիների 53 տոկոսը հավատացած են ,որ Եվրամիությունը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի օժանադակության կարիք ունի: Ֆրանսիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում հարցվողների համապատասխանաբար 30,33 և 31 տոկոսը համոզված է, որ Եվրամիությունն իր ուժերին ապավինելով կարող է ապահովել իր սպառազինական պահանջարկը: Հարցվողները եղել են մինչև հիսուն տարեկանև հիմնականում աջակողմյան կուսակցության համախոհներ: Նրանց համոզմամբ, Եվրամիությունը պաշտպանականհ արցերում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնությանը կարիք չունի: բոլոր երկրներում, ի բացառյալ Լեհաստանում այդ կարծիքին են համալսարանավարտ քաղաքացիները:
«Իրան»
Պան Գի Մունը նախագահության թեկնածու չի լինելու
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար ՝ Պան Գի մունը հայտարարել է, որ սպասվող նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի դնելու: Նա այդ որոշումից հրաժարվել է հանուն երկրում քաղաքական պայմանների հիմնական բարելավման: ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, վերջերս նա ասել էր, որ պատրտաստ է հանուն երկրի գնալ անձնազոհության: Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմում տեղի ունեցած խայտառակության , նախագահի հարցապնդման և նրա պաշտոնակնումից հետո, Պան Գի մունը համարվում էր ախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն: սակայն այսօր նա հանդես է եկել ինքնաբացարկի հայտարարությամբ:
«Ալիք»
Իրանի և Հայաստանի տուրօպերատորները բանակցում են միասնական զբոսաշրջային փաթեթ ունենալու ուղղությամբ
Հայատասնի զբոսաշրջային օպերատորների և լրատվամիջոցների ճանաչողական այցն Իրան բավական արդյունավետ է անցել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է պատվիրակությունը գլխավորած ՀՀ տնտեսական զարգացման ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Ակցը տեղի է ունեցել հունվարի 22-29-ը և այն կազմակերպվել էր Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության հրավերով: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիխումներ պետական, մասնավոր հատված և ձևաչափով: Հանդիպումներ են տեղի ունեցալ Թեհրանում, Թավրիզում, Ուրմիայում, Սպահանում: Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են հարցեր ՝ կապված երկու ուղղություններով զբոսաշրջային այցելություններն ակտիվացնելու, համատեղ միջոցառումներ իրականացնելու, հայ-իրանական զբոսաշրջային արդյունքի ձևավորման և այն միջազգային շուկայում ներկայացնելու հետ».-ասել է Մեխակ Ապրեսյանը:
Galatv.am
Մոսկովյան քարոզչության նշանակետը Մերկելն է
«Ռուսաստանյան քարոզչությունն անընդհատ փորձում է հիշեցնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կերպարի մասին, որը խարխլվել էր միգրացիոն ճգնաժամի հետեւանքով»,- գրում է ավստրիական Die Presse հանդեսը:
«Ռուսաստանյան վերջին ապատեղեկատվական քարոզչության թիրախը հիմնականում Անգելա Մերկելն է»,- հայտարարել է Եվրոպական ծառայությանն առընթեր ռազմավարական հաղորդակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչ Յակուբ Կալինսկին՝ ելույթ ունենալով Եվրահանձնաժողովի պատգամավորների առջեւ:
Ըստ փորձագետի՝ պետության կողմից վերահսկվող ռուսաստանյան լրատվամիջոցները փորձում են Մերկելին ներկայացնել որպես թույլ քաղաքական գործիչ: «Նման նորությունների նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Վիշեգրադյան խմբի պետությունների բնակիչները: Այնտեղ, համաձայն հետազոտությունների, ռուսաստանյան քարոզչությանն աջակցում է բնակչության 20-40 տոկոսը»:
«Աշխատանքային խումբը որպես օրինակ բերում է «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկությունն այն մասին, որ առնվազն 700 հազար գերմանացի լքել է Գերմանիան Անգելա Մերկելի ներկայիս քաղաքականության պատճառով: Այդ հոդվածում չի նշվել ոչ աղբյուրը, ոչ էլ ապացույցները: Իրականում Գերմանիայից ամեն տարի հեռանում է գրեթե 150 հազար գերմանացի, բայց դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք կամ աշխատում են, կամ սովորում, կամ թոշակի են անցնում մեկ այլ եվրոպական երկրում»:
«Ռուսաստանյան լրատվամիջոցները սկսել են տարածել նաեւ տեղեկատվություն Գերմանիայում փախստականների վիճակի վերաբերյալ, իսկ մի քանի առցանց լրատվամիջոցներ հայտնեցին Գերմանիայի հինավուրց եկեղեցիներից մեկը մուսուլմանների կողմից հրդեհելու մասին: Այդ լրատվամիջոցները փախստականների թեման օգտագործում են Գերմանիայում անվստահության մթնոլորտ ձեւավորելու համար»,-գրում է Die Presse-ը:
Աղբյուր՝ Die Presse
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան