Նիդեռլանդներում մարդատար գնացքը դուրս Է ընկել ռելսերից, կան զոհեր ու վիրավորներ
Դալֆսենում (քաղաք Նիդեռլանդներում՝ Ամստերդամից մոտավորապես 120 կիլոմետր հեռավորության վրա) երկու մարդ Է զոհվել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News-ին: Հայտնի Է, որ մի քանի մարդ տուժել Է:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 9-ին: Առաջին տվյալների համաձայն՝ գնացքը դիպել Է արգելալծակին եւ արտակարգ արգելակումից հետո դուրս ընկել ռելսերից:
Հոլանդիայի զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ ողբերգության վայրից, որոնցում երեւում Է, որը գնացքը կողաշրջված Է:
Գնացքի գործարկուն Հոլանդիայի Arriva ընկերությունն Է` Deutsche Bahn-ի դուստր ընկերությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: