Ալիևն ու Դավութօղլուն քննարկել են ԼՂ խնդիրը
https://parstoday.ir/hy/news/world-i532-Ալիևն_ու_Դավութօղլուն_քննարկել_են_ԼՂ_խնդիրը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Դավոսում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2016 08:07 Asia/Tehran
  • Ալիևն ու Դավութօղլուն քննարկել են ԼՂ խնդիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Դավոսում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների «եղբայրական և բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ»։ Ընդգծվել է միջազգային մակարդակի միջոցառումներին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մասնակցության կարևորությունը։

Ընդգծվել է բարձր մակարդակով պարբերական հանդիպումների կարևորությունը՝ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ հարցերի առնչությամբ։

tert.am

21/1/2016