Մամուլի տեսություն 04-02-2017
https://parstoday.ir/hy/news/world-i53241-Մամուլի_տեսություն_04_02_2017
Այսօր իրանական թերթերի ուշադրության կենտրոնում են եղել Թրամփի հակաիրանական քաղաքականությանը ցուցաբերվող հակազդեցությունները, նաև Իրանի հակադարձ քայլը: Իրանական մամուլն այսօր հանգամանորեն էր արձագանքել իԻՀ ԱԳ նախարարի թվիթերյան գրառումներին ՝ այդ մասին տողերը տարբեր բառերով վերնագրելով: Ուշադրության կենտրոնում են Իրան-Հայաստան պետայրերի փոխայցելությունները: Ֆրանսուա Ֆիոնի դեմ արվող քայլերը: Շրջանառվող թեժ լուրերի ցանկում շարունակում է մնալ ներգաղթյալների , վերջիններիս ընդունման Գերմանիայի քաղաքակ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2017 13:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  04-02-2017

Այսօր իրանական թերթերի ուշադրության կենտրոնում են եղել Թրամփի հակաիրանական քաղաքականությանը ցուցաբերվող հակազդեցությունները, նաև Իրանի հակադարձ քայլը: Իրանական մամուլն այսօր հանգամանորեն էր արձագանքել իԻՀ ԱԳ նախարարի թվիթերյան գրառումներին ՝ այդ մասին տողերը տարբեր բառերով վերնագրելով: Ուշադրության կենտրոնում են Իրան-Հայաստան պետայրերի փոխայցելությունները: Ֆրանսուա Ֆիոնի դեմ արվող քայլերը: Շրջանառվող թեժ լուրերի ցանկում շարունակում է մնալ ներգաղթյալների , վերջիններիս ընդունման Գերմանիայի քաղաքակ

 

Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ իրանի ԱԳ նախարարի գրություններին անդրադարձել էր իրանական մամուլը

«Աֆքար»

Սպառնալիքները չեն կարող ազդել Իրանի վրա

«Էթելաաթ»

Զարիֆ.«Մենք երբեք պատերազմ չենք սկսելու»

«Իրան»

Սպառնալիքներն ապարդյուն են. Մենք ապավինում ենք ժողովրդին»

 

«Մենք երբեք պատերազմ չենք սկսելու» «Էթելաաթ»-ի վերնագրին «Ջոմհուրի էսլամի»ն ավելացրել էր

«Մենք երբեք պատերազմ չենք սկսելու: Մենք ապավինում ենք մեր պաշտպանական միջոցներին»:

«Էթեմադ»

Թրամփը կրակի հետ է խաղ անում

ԱՄՆ նախագահի սկանդալյին քայլերի վերջը կարծես չի երևում: «Պազելի կոտրները շարվել են: 44-րդ նախագահի օրոք, Իրան-ԱՄՆ հարաբերությունները նոր երանգ էին ստացել: Առաջին անգամ երկու երկրի արտաքին գերատեսչությունների միջև կապ էր հաստատվել: Կայացավ միջուկային համաձայնություն, որում կողմերից յուրաքանչյուրն ուներ իր շահերը: Օբամայի կառավարության պետքարտուղարը բազմիցս փորձեց ապացուցել, որ միջուկային համաձայնությունը բխում է նաև Վաշինգտոնի շահերից: ՀԳՀԾ-ից ընդամենը մեկ տարի անց, բոլորը սպասում էին, որ երկրի հաջորդ ղեկավարը լինելու է դեմոկրատ Քլինթոնը, ինչը սակայն չեղավ : Երկրկի կառավարման ղեկն այսօր Թրամփի ձեռքում է ,ով շատ է սիրում կրակի հետ խաղալ:

 

 

«Ռեսալաթ»
Նոր քայլեր ՝ Ֆիոնի դեմ

 

Ֆրանսիայի 2017 թվականի նախագահական ընտրությունների պահպանողական թեկնածուի դեմ ներկայացված նոր մեղադրանքները Ֆիոնի մրցակիցների համար նպաստավոր պայմաններ են ստեղծել: Ֆիոնը կառավարությունում իր ընդդիմադիրներին մեղադրեց իր կնոջ կոռուպցիայի հարցի շուրջ կրքերը թեժացնելու մեջ: Հաղթելու համար Ֆիոնի շանսերը փոքրացել են:  Ֆրանսական պարբերականները գրում են, որ նրա կինը ամուսնում խորհրդարանական օգնականը լինելու տարիներին 331 հազար եվրո ավելին է շոռթել իր հայտարարած գումարներից: Սկզբում նա հայտարարել էր, որ ամուսնուն օգնելու համար վճարվել է 500 հազար եվրո: Թեև ըստ օրենքի պատգամավորների հետ նրանց կանանց համագործակցությունը արգելված չէ, սակայն 1998-2007 թթ.-ին նա վճարվել է ոչնչի դիմաց:

 

 

Aysor.am

Իրանը պատասխան պատժամիջոցներ է պատրաստում ԱՄՆ-ի դեմ

 

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ պատասխան միջոցառումներ են պատրաստում ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հանդեպ նոր պատամիջոցների սահմանմանը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։

«Ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների՝ Իրանը կներմուծի օրենսդրական սահմանափակումներ առանձին ամերիկացի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ, ովքեր մասնակից են տարածաշրջանային ահաբեկչական խմբերի աջակցմանն ու ֆինանսավորմանը», - հայտնել են ԱԳՆ-ում։

Գերատեսչությունում հավելել են, որ այդ անձանց անուններն ու ազգանունները կհրապարակվեն ավելի ուշ։

«ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համատեղելի չեն ամերիկյան պարտավորությունների և ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի հետ, որը հավանություն է տվել միջուկային համաձայնագրին, որը ձեռք է բերվել Իրանի և 6 այլ պետությունների միջև», - նշվում է հայտարարությունում։

Սպիտակ տանը նշել են, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեղ ազդում իրանական միջուկային ծրագրով ԱՄՆ-ի պարտավորությունների վրա, և Վաշինգտոնը կշարունակի դրանք կատարել։

 

 

 

Araratnews.am

2016ին Թուրքիայի ավելի քան 5 հազար քաղաքացի ապաստան է խնդրել Գերմանիայից

 

 

2016ին կտրուկ աճել է Գերմանիայից ապաստան ստանալու համար Թուրքիայի կողմից ներկայացվող դիմումների քանակը: CNN Türk-ի փոխանցմամբ՝  այս մասին տեղեկացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:

Նա նշել է, որ 2016 թ. Թուրքիայից ստացվել է  5,700 դիմում, մինչդեռ 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 1.700: Մեզյերն անդրադարձել է Գերմանիայում ապաստանած մեղադրյալների և Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող անձանց արտահանձնման խնդրին: Նա նշել է, որ Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է դաշնային միգրացիոն վարչությունը: Այդ կառույցը փախստականների վերաբերյալ օրենքի սահմաններում ինքնուրույն որոշումներ է կայացնում:

Գերմանացի նախարարը տեղեկացրել է, որ ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների շատ քիչ տոկոսի դիմումներն են հաստատվում: Մասնավորապես, 2016թ. ներկայացված դիմումներից հաստատվել է միայն 8 տոկոսը:

 

«Ալիք»

Իրանի պետական այրերը հակազդել են ԱՄՆ-ին

Զարիֆ.«Սպառնալիքները չեն ազդելու Իրանին»

Հակազդելով ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից Իրանի հրթիռային փորձարկումների կապակցությամբ արված հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է.«Իր ժողովրդի հովանավորության շնորհիվ է Իրանն անվտանգ»: «Իրանը երբեք պատերազմ չի սկսի, սակայն երկիրը պաշտպանելու համար կապավինի սեփական միջոցներին», հավաստիացրել է Զարիֆը:

 

 

Հղում անելով «tert.am»-ին «Ալիք» օրաթերթը գրելէ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորվել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ դրան էապես կնպաստեն Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ու  Հայաստանում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու ծրագրերը: