Մամուլի տեսություն 06-02-2017
Այսօր էլ իրանական մամուլն անցյալ օրերի նման վերլուծել ու քննարկել էր ԱՄՆ նախագահի հակաիրանական քայլերը, տարբեր երկրների պետայրերի ու քաղաքական շրջանակների ցուցաբերած հակազդեցություններին, նաև Թրամփի որոշումների դեմ իրականացվող բողոքի ակցիաներին: Օրաթերթերը նաև անդրադարձել էին իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առիթով կրոնական փոքրամասնությունների կազմակերպած միջոցառմանը:
«Թրամփի նախարարները հրաժարականի վտանգի առջև» խորագրով վերլուծական հոդվածում «Ջավան» օրաթերթը գրել է.-
Վերաքննիչ դատարանը ևս Թրամփի որոշման դեմ վճիռ է ընդունել: Դատարանի վճիռը մարտահրավեր է համարվում 63 միլիոն ամերիկացիների ձայնով երկրի նախագահ դարձած Թրամփի դեմ: Այսպիսով վաշինգտոնյան քաղաքականությունը կարող է խնդիրների բախվել: Մյուս կողմից շշուկներ են տարածվում Թրամփի կառավարության նախարարների հրաժարականի մասին: Դաշնային դատարանի հրամանագրով, հարցականի տակ է տարվում նոր նախագահի հեղինակությունը: Ուրբաթ օրը՝ փետրվարի 3-ին, Սիեթելի ֆեդերալ դատավոր Ջեյմս Ռոբերտը ստորագրել էր ԱՄՆ-ի նախագահի հակամիգրացիոն հրամանագրի կասեցման մասին դատավճիռը: Վաշինգտոնի դատախազ Բոբ Ֆերգյուսոնը տեղեկացրել է Թրամփի հրամանագրի կասեցման դատավճիռը ստանալու մասին:
«Ռեսալաթ»
Գերմանիայի նախագահն ի՞նչ է պահանջել ԵՄ-ից
Թրամփի քայլերից դժգոհ են նաև եվրոպական երկրների պետայրերը: Գերմանիայի նախագահը Եվրամիության անդամ երկրներից պահանջել է առավել թափանցիկ դիրքորոշում ընդունել Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության նկատմամբ: Գերմանիայի նախագահի խոսքերով, այս որոշումը վտանգավոր է այն առումով, որ մուսուլմանները հայտնվելու են ընդհնաւոր կասկածների թիրախում, ինչը չափազանց վտանգավոր է: Սա հակադրվում է մարդկային արժանապատվության, հավասարության ու կրոնների ազատության սկզբունքներին: Նրա խոսքերով, բարեբախտաբար ԱՄՆ-ում կան մեծ թվով քաղաքացիական շրջանակներ, որոնք պաշտպանում են այդ արժեքները:
«Ջոմհուրի էսլամի»
Ցույցեր Եվրոպայում ՝ ընդդեմ Թրամփին
Եվրոպական երկրների մայրաքաղաքներ, ինչպիսիք են Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը շարունաում են մնալ Թրամփի դեմ ցույցերի թատերաբեմ: Ֆրանսացի բողոքարարները հիմանականում համախմբվել էին Էֆելյան աշտարակի մոտ և իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ԱՄՆ նախագահի հակամիգրացիոն քաղաքականությունների դեմ:
«Իրան»
Իրանցի սուսերամարտիկի մեդալն անցավ պատմության մեջ
Իտալիայում անցկացվող սուսերամարտի առաջնության մրցումներում, իրանցի մարզիկն արժանացել է փոխչեմպիոնի տիտղոսին: Մոջթաբա Աբեդինին հաղթելով Իտալիայից Հարավային Կորեայից մարզիկներին անցավ առաջ, սակայն եզրափակիչ փուլում, խաղը հանձնեց հունգարացի մարզիկին: Աբեդինին, ով իր մեդալը նվիրեց Թեհրանում զոհված հրշեջներին, պատվանդանի վրա ներկայացավ հրշեջների համազգեստով:
«Ալիք»
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի առիթով, Ընթրիք-երեկո՝ Իրանում Աստվածային կրոնների հետևորդների ներկայացուցիչների մասնակցությամբ
Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի առիթով, փետրվարի 5-ին , իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության նախաձեռնությամբ և Իրանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր ընթրիք-երկույթ: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ իսլամական մշակույթի և առաջնորդության նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին կիրակի օրը Իսլամական հեղափոխության հաղթանակի Այգաբացի տասնօրյակի կապակցությամբ աստվածային կրոնների հետևորդների մասնակցությամբ մտերմիկ ընթրիք-հանդիպման ժամանակ աստվածային կրոնների հետևորդներին փոխանցելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույններն, ասել է. «Մեր խոսքը հիմնված է միասնականության, եղբայրության, միատարրության և բոլորի միջև սրտակցության ու համախոհության վրա»: Իրանի կառավարության անդամն ասել է. «Իրանը աստվածային կրոնների ու ազգությունների ներկայությունը երկրի երկնքում բացված ծիածան է համարում, որի տարբեր գույները ներկայացնում են տարբեր ազգություններն ու կրոնները»:
«Ալիք»
Բահրամ Ղասեմին ՝ ամերիկացիների դիրքորոշման մասին,«Այնքան էլ չենք կարևորում դրանք»
«Իրանի հրթիռային ծրագիրը վերաբերում է միայն մեր պատմությանը, կառավարությանն ու ժողովրդին և մենք ուրիշների հետ այդ հարցով խորհրդակցություններ անցկացնելու և բանակցություններ վարելու կարիք չունենք»: Պաշտոնական Թեհրանը չի կարևորում Իրանի ներքին հարցերի և հրթիռային ծրագրի հետ կապված ամերիկացիների դիրքորոշումը: Այդ մասին ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին պատասխանել է Իրանի հրթիռային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի նոր վարչակազմի դիրքորոշման մասին լրագրողների հարցերին:
Tert.am
Der Spiegel-ը Թրամփին պատկերել է Ազատության արձանի գլուխը կտրողի դերում
Գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի շապիկը զարդարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերաբերող նկարազարդումը, որում 70-ամյա ղեկավարը մի ձեռքում պահում է ԱՄՆ խորհրդանիշի՝ Ազատության արձանի կտրած գլուխը, իսկ մյուս ձեռքում՝ արյունոտ դանակը:
Ինչպես նշում է The Guardian-ը, մեկնաբանելավ սկանդալային շապիկը՝ պարբերականի գլխավոր խմբագիր Կլաուս Բրինկբաումերը նկատել է, որ նկարազարդման նպատակն է ահազանգել ԱՄՆ-ում ժողովրդավարական արժեքների լուրջ վտանգման մասին:
Խմբագրի խոսքով՝ Ազատության արձանի կտրված գլուխը Der Spiegel-ի պատասխանն է Թրամփին՝ ժողովրդավարական արժեքներին դեմ գնալու համար:
«Der Spiegel-ը չի ցանկանում որևէ մեկին սադրել: Այս նկարազարդումը ժողովրդավարության, մամուլի ազատության, արդարության մասին է: Այն պաշտպանում է ժողովրդավարական արժեքները»,-նշել է Բրինկբաումերը: