Բեռլինում ավելի քան 130 չվերթ են չեղարկել օդանավակայանների անձնակազմի գործադուլի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i53629-Բեռլինում_ավելի_քան_130_չվերթ_են_չեղարկել_օդանավակայանների_անձնակազմի_գործադուլի_պատճառով
Գերմանիայի մայրաքաղաքում ավելի քան 130 չվերթ են չեղարկել «Տեգել» եւ «Շենեֆելդ» օդանավակայանների անձնակազմի գործադուլի պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2017 11:49 Asia/Tehran
  • Բեռլինում ավելի քան 130 չվերթ են չեղարկել օդանավակայանների անձնակազմի գործադուլի պատճառով

Գերմանիայի մայրաքաղաքում ավելի քան 130 չվերթ են չեղարկել «Տեգել» եւ «Շենեֆելդ» օդանավակայանների անձնակազմի գործադուլի պատճառով:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասի հայտարարել է օդանավակայանների մամուլի ծառայության ներկայացուցիչ Դանիել Տոլքսդորֆը:

Ըստ Tagesspiegel-ի՝ «Տեգել»-ում 112 թռիչք եւ վայրէջք է չեղարկվել, «Շենեֆելդ»-ում՝ 22:

Գործադուլին մասնակցում են WISAG, Aeroground Berlin GmbH, Swissport Gegenbauer, Ground Solution Berlin GmbH եւ Aviation Handling Service տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 2 հազար մարդ:

Ակցիայի կազմակերպիչ Verdi արհմիությունը պահանջում է տարեկան աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատավարձը ժամանակ 1 եվրոյով բարձրացնել: Ներկայում աշխատողը ժամանակ շուրջ 11 եվրո է ստանում: Գործատուների հետ հաջորդ բանակցությունները կայանալու են փետրվարի 10-ին:

News.am