Ղազախստանում ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստող 15 կասկածյալ
https://parstoday.ir/hy/news/world-i53885-Ղազախստանում_ձերբակալվել_է_ահաբեկչություն_նախապատրաստող_15_կասկածյալ
Ղազախստանի Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացրել՝ չեզոքացնելով արմատական 2 խմբավորումների: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են Ղազախստանի ԱԱԾ մամլո ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 13:27 Asia/Tehran
  • Ղազախստանում ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստող 15 կասկածյալ

Ղազախստանի Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացրել՝ չեզոքացնելով արմատական 2 խմբավորումների: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են Ղազախստանի ԱԱԾ մամլո ծառայությունից:

Հատուկ ջոկատայինները ոստիկանական ուժերի հետ համատեղ Ալմա-Աթա քաղաքում եւ շրջակա բնակավայրերում հատուկ գործողությունների շարք է անցկացրել:

«Չեզոքացվել է արմատական 2 խմբավորում, նաեւ կրոնական-ծայրահեղական գաղափարախոսությանը հարող 6 անձ: Նրանք մեղադրվում են ահաբեկչության քարոզչության, ահաբեկչական գործողությունների նախապատրաստման, կրոնական թշնամության հրահրման եւ զենք-զինամթերք պահելու մեջ: Ձերբակալվել է 15 մարդ»,-նշվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Կասկածյալների բնակության վայրերի զննությամբ հայտնաբերվել են նռնակներ, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների տարբերանշաններ, կրոնական բովանդակությամբ գրականություն: Քննչական գործողությունները շարունակվում են:

galatv.am//