Մամուլի տեսություն 11-02-2017
Իրանական մամուլն այսօր հանգամանորեն անդրադարձել էր իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ուշադրության կենտրոնում էին նաև ԱՄՆ-ի վերջին սպառնալիքներին տրված պատասխանները :
«Թաբնաք»-ը հեղափոխության հաղթանակի տարեդարձի առիթով քայլարշավին է անդրադարձել: Ներկայացնենք մի քանի օրաթերթերի վերնագրերը:
«Արման»
Ռոհանի.«Մենք ձգտում ենք ազգային համերաշխության»
«Աֆթաբ»
Ազգային միասնականություն. Իրանի նախագահի խոսքերով, Իրանի ժողովրդի խոսուն լեզուն ՝ քվեատուփերն են:
«Աֆքար»
Իրանցիների միլիոնանոց ներկայությունը
«Իրան»
Ուժի մանևր , Միասնության պատգամ
«Հեմայաթ» Իրանի հեղափոխական բռունցքը
«Իրան»
Հեղափոխության հաղթանակի տարեդարձը նշել են նաև արտերկրում
Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Իրաքի ազգային կոալիցիայի ղեկավարը, Սիրիայի տեղեկատվության նախարարը, Սլովենիայի փոխվարչապետը և ԱԳ նախարարը, Ռումինիայի խորհրդարանի նախագահը և այլոք:
Բարձրակարգ միջոցառումներ են տեղի ունեցել Հայաստանում, Ուկրաինայում, Նոր Զելանդիայում, Թուրքիայում, Ալիժիրում, Եմենում, Հնդկաստանում, Պակիստանում, Ադրբեջանում, Ինդոնեզիայում, Հարավային Կորեայում և մի քանի այլ երկրներում:
«Ալիք»
Ալի Շամխանի.«Իրանի օդային տարածքի օգտագործումը պայմանավորված է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ»
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է.«Իրանի օդային սահմաններով ՌԴ-ի կործանիչների երթևեկությունը պայմանավորված է որոշ նախադրյալներով ու ընդունված համատեղ որոշումներով, որոնք կապված են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունների հետ»: Շամխանին հստակեցրել է.«Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրանի և ՌԴ-ի համագործակցությույնը բազմակողմանի երևույթ է: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ՌԴ-ի կործանիչներին արտոնություն տրվի՝ Սիրիայի ռազմացամաքային գործուղությունները հովանավորելու համար թռչել Իրանի օդային տարածքով»:
«Ալիք»
Հայտնի է Թրամփ-Էրդողան հնարավոր հանդիպման ամիսը
Այդ մասին , ըստ «yerkir.am»-ի՝ տեղեկացնում է թուրքական «Hurriyet»-ի թղթակիցը, ով նշում է, թե դեռևս հստակեցված մասաթիվ չկա, սակայն հանդիպումը մարտ ամսին կազմակերպելու համար արագացվել են Անկարա-Վաշինգտոն շփումները:
«Ռեսալաթ»
Թերեզա Մեյը դեմ է Թրամփի միգրացիոն հրամանին
ԱՄՆ նախագահի հակամիգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ալիք է բարձրացել նաև եվրոպայում: Իր հակառակությունն է հայտնել նույնիսկ վաշինգտոնի մոտ դաշնակից ՝ Լոնդոնը: Բրիտանիայի վարչապետը դատապարտել է այդ հրամանագիրը: Հինգշաբթի օրը Թերեզա մեյը նշել է , որ Թրամփի այդ քայլը սխալ է եղել և լոնդոնը նպատակ չունի նման քայլեր ձեռնարկել:
Թրամփի միգրացիոն հրամանագիրը ստորագրվեց նրա և Թերեզա մեյի վաշինգտոնյան հանդիպումից ժամեր առաջ: Մեյը խիստ հակադրվել է դյ քաղաքականությանը և ոչ միայն Բրիտանիայի վարչապետը: Թրամփի հրամանագիրը կասեցվել է դաշնային դատավորի կողմից, ինչն էլ խիստ վրդովել է ԱՄՆ նախագահին:
News.am
Neue Zürcher Zeitung․ Ռուսաստանի ու Բելառուսի «ապահարզանը
Ոչ մի այլ մայրաքաղաքի հետ Մոսկվան չի պահպանում այդքան սերտ կապեր, որքան Մինսկի հետ։ Բայց եւ ոչ մի այլ դաշնակից պետության հետ Կրեմլը այդքան պարբերաբար չի վիճում, որքան Բելառուսի հետ։ Բայց հիմա միասնականության ու ապահարզանների ցուցադրական շարանը նոր որակ է ստացել»,- գրում է Բենյամին Թրիբեն շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթում։
Բանն այն է,որ Ռուսաստանը 1995-ից սկսած առաջին անգամ սկսել է հսկել Բելառուսի հետ իր սահմանը, որտեղ առաջ առհասարակ ոչ մի հսկողություն չի իրականացվել քաղաքացիների ու ապրանքների տեղաշարժի նկատմամբ։ Այսպես կոչված հսկիչ անցակետերով սահմանային գոտիների ստեղծումը համընկել է բելառուսական կողմի նախաձեռնած ազատականացման հետ։ Մինսկը թույլատրել է առանց վիզայի հինգ օրով երկիր մտնել 80 երկրների քաղաքացիների այն դեպքում, եթե նրանք Մինսկի օդանավակայան են ժամանում։ Պաշտոնական վարկածով հենց դա է ստիպել Մոսկվային սկսել վերահսկել սահմանը։ Ռուսաստանը վախենում է , որ իր տարածք կներթափանցեն երրորդ երկրների քաղաքացիներ։ Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ նոր սահմանային ռեժիմն անվանել է «քաղաքական հարձակում», ասվում է հոդվածում։
«Ընդհանուր առմամբ, վերջերս, երկու երկրների միջեւ հարաբերությունները շատ են վատացել, ու քաղաքացիների ազատ տեղաշարժը ամենեւին էլ միակ վիճելի հարցը չէ»,- շարունակում է հեղինակը։ Որպես կանոն, վեճերը վերաբերում են նաեւ տնտեսությանը՝ Բելառուսի ֆինանսական կայունության վրա ավելի շատ ազդում է ռուսական նավթի ու գազի մատակարարումների շուրջ մշտապես բորբաքվող հակասությունները։ Անցած շաբաթ դրանք ավելի սրվեցին։ Լուկաշենկոն հայտնել է, որ երկիրը կհրաժարվի ռուսական նավթից ու գազից, եթե դրանց գինը պետք է լինի անկախությունը։