Հիջաբները կմտնեն բրիտանական Debenhams հանրախանութների հիմնական տեսականիի մեջ
Հիջաբները կդառնան բրիտանական Debenhams հանրախանութների տեսականիի հիմնական մասը. աա առաջին խոշոր առեւտրի ցանցն է, որը Մեծ Բրիտանիայում սկսում է մուսուլմանների ավանդական հագուստի վաճառքը, հայտում է Daily Mail-ը:
Մուսուլմանների ավանդական հուգուստը կներկայացվի Լոնդոնի, Մանչեսթերի եւ Լեսթերի մի քանի խանութներում: Մասնավորապես Լոնդոնի Օքսֆորդ սթրիթի կենտրոնական խանութում «կանացի ժամանակակից եւ համեստ հագուստի» միջազգային արտադրող Aab ապրանքանիշի զգեստների, կոստյումների, թաշկինակների, հիջաբների հատուկ բաժին կա
Aab-ի ղեկավարությունը նշել է, որ մտադիր է ընդլայնել Debenhams-ի հետ համագործակցությունը եւ ավանդական հագուստի բաժիններ բացել Բրիտանիայի սահմաններից դուրս գտնվող հանրախանութներում՝ Դուբայում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Իրանում, Ինդոնեզիայում եւ Մալայզիայում:
News.am