Թուրքմենստանում նախագահ են ընտրում
https://parstoday.ir/hy/news/world-i53955-Թուրքմենստանում_նախագահ_են_ընտրում
Այսօր առավոտյան Թուրքմենստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, հաղորդում է РИА Новости-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 12, 2017 10:54 Asia/Tehran
  • Թուրքմենստանում նախագահ են ընտրում

Այսօր առավոտյան Թուրքմենստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, հաղորդում է РИА Новости-ն:

Տեղական ժամանակով ժամը 7:00-ին երկրում բացվել է ավելի քան 2,5 հազար ընտրատարածք. ընտրությունները կտևեն մինչև տեղական ժամանակով ժամը 19:00-ն:
Քվեարկելու հնարավորություն կունենա 3,22 միլիոն մարդ: Քվեարկության առաջին երկու ժամերի ընթացքում մասնակցությունը կազմել է 25 տոկոս։
Նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու, ֆավորիտ է համարվում երկրի գործող նախագահ Գուրբանգուլը Բերդըմուհամեդովը, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից:

Նախագահի լիազորություններն, ըստ նոր սահմանադրության, երկարացվել են մինչև 7 տարի։

armedia.am/