Գիտնականները Երկիրը «տիեզերական բանտի» հետ են համեմատել
Տիեզերական տարածության հետազոտության եւ Տիեզերքում ճանապարհորդությունների ոլորտում աշխատող գիտնականները մեր մոլորակը համեմատել են «տիեզերական բանտի» հետ, քանի որ մարդը չի կարող ինքնակամ եւ առանց խոչընդոտի նրա սահմանները լքել: Այս մասին հայտնում է Svopi-ն:
Երկրի վրա մարդկության հայտնվելու համար պահանջվել է ահռելի քանակությամբ տիեզերական էներգիա: Մեր պատմությունն սկսվել է, երբ 4,5 մլրդ տարի առաջ տեղի ունեցավ տիեզերական մասնիկների միավորումը: Դրանից հետո մարդկության համար այնքան էլ հեշտ չէ Երկրի սահմանները լքելը: Չէ՞ որ մինչեւ վերջերս մարդիկ կարողանում էին տիեզերքում ճանապարհորդել եւ այնտեղ ուղարկել հետազոտական տեխնիկա, բայց դրա համար էներգիայի վիթխարի պաշարներ են պետք, որոնք ներկայումս հմարավոր է ստանալ միայն վառելիքի օգնությամբ: Գիտնականները նաեւ հիշեցրել են գրավիտացիայի եւ շփման ուժի մասին, որոնք նույնպես մարդուն խոչընդոտում են ազատ ճանապարհորդել եւ լքել Երկիր մոլորակը:
News.am