Նեթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է Իսրայելի ներկայացուցիչներին բարձր պաշտոնների նշանակել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է հրեական պետության ներկայացուցիչներին կազմակերպությունում բարձր պաշտոնների նշանակել:
«Ժամանակն է, որպեսզի Իսրայելը նույնիսկ կարգավիճակ եւ նշանակումներ ունենա (ՄԱԿ-ում)»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Իսրայելի վարչապետը:
Ուրբաթ ԱՄՆ-ն արգելափակել է Պաղեստինի նախկին վարչապետ Սալամ Ֆայադին որպես Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ նշանակումը:
Իսրայելական Haaretz-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախկինում բարձր պաշտոն է առաջարկել իսրայելական ձախ կենտրոնամետ ընդդիմության առաջնորդ Ցիպի Լիվնիին, որը նախկինում Իսրայելը ներկայացրել է պաղեստինցիների հետ բանակցություններում
«Մի քանի օր առաջ ինձ հաղորդեցին Ֆայադին ՄԱԿ-ում բարձր պաշտոնի նշանակելու հնարավորության մասին»,- նշել է Նեթանյահուն: Նրա խոսքով՝ ժամանակն է ՄԱԿ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններ կառուցել՝ հիմնված փոխադարձության վրա:
News.am