Նեթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է Իսրայելի ներկայացուցիչներին բարձր պաշտոնների նշանակել
https://parstoday.ir/hy/news/world-i54033-Նեթանյահուն_ՄԱԿ_ից_պահանջել_է_Իսրայելի_ներկայացուցիչներին_բարձր_պաշտոնների_նշանակել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է հրեական պետության ներկայացուցիչներին կազմակերպությունում բարձր պաշտոնների նշանակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2017 18:13 Asia/Tehran
  • Նեթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է Իսրայելի ներկայացուցիչներին բարձր պաշտոնների նշանակել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է հրեական պետության ներկայացուցիչներին կազմակերպությունում բարձր պաշտոնների նշանակել:

«Ժամանակն է, որպեսզի Իսրայելը նույնիսկ կարգավիճակ եւ նշանակումներ ունենա (ՄԱԿ-ում)»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Իսրայելի վարչապետը:

Ուրբաթ ԱՄՆ-ն արգելափակել է Պաղեստինի նախկին վարչապետ Սալամ Ֆայադին որպես Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ նշանակումը:

Իսրայելական Haaretz-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախկինում բարձր պաշտոն է առաջարկել իսրայելական ձախ կենտրոնամետ ընդդիմության առաջնորդ Ցիպի Լիվնիին, որը նախկինում Իսրայելը ներկայացրել է պաղեստինցիների հետ բանակցություններում

«Մի քանի օր առաջ ինձ հաղորդեցին Ֆայադին ՄԱԿ-ում բարձր պաշտոնի նշանակելու հնարավորության մասին»,- նշել է Նեթանյահուն: Նրա խոսքով՝ ժամանակն է ՄԱԿ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններ կառուցել՝ հիմնված փոխադարձության վրա:

News.am