Լը Պեն. Ֆրանսիան պետք է հրաժարվի միասնական եվրոպական արժույթից
Ֆրանսիան պետք է հրաժարվի միասնական եվրոպական արժույթից, քանի որ եվրոն քաղաքական զենք է, որը երկիրը զրկում է ինքնիշխանությունից:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Europe 1 ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:
«Խոշոր ընկերությունները միակն են, որ դեմ են հանդես գալիս եվրոգոտուց դուրս գալուն, քանի որ իրականում նրանք միակն են, որոնց ձեռնտու է միասնական արժույթը»,- նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում նա մտադիր է հրաժարվել եվրոյից եւ վերադառնալ ֆրանսիական ֆրանկին:
Լը Պենն ընդգծել է, որ միասնական արժույթը եվրոպական բյուրոկրատիայի կողմից օգտագործվում է Եվրամիության երկրների վրա մշտական ճնշումների համար:
News.am