Մամուլի տեսություն 13-02-2017
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում էին Իրանի միջուկային համաձայնության գաղտնի փաստաթղթերի հրապարակման նկատմամբ տարբեր պետայրերի դիրքորոշումը, Իրան-Մոլդավիա հարաբերությունների զարգացումը, Իրանում Ռուսաստանի ներդրումային նախագծերի իրականացումը, Գերմանիայի նախագահի պաշտոնում Ֆրանկ Վալտեր Շտայն Մայերի ընտրությունը, Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումը և այդ քայլի հետցնցումները, Թուրքիայում սպասվող սկանդալային հանրաքվեի անցկացումը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ռիադ կատարած այցելությունը
«Իրան»
Յունկերը բացառել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու իր թեկնածությունը
Եվրահանձնաժողովի նախագահ ՝ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ երկրորդ համար այդ պաշտոնը չի զբաղեցնելու: Գերմանիայի ձայնին տված զրույցում, նա ասել է.-«2014 թվականին արդյունավետ աշխատանք կատարեցինք, սակայն չէին ցանկանա այս պաշտոնում շարունակել իմ աշխատանքը»: Լյուքսեմբուրգի նախկին վարչապետի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հետ միաժամանակ ակնկալվում է , որ դա եվրոպական երկրների համար քաղաքական ու տնտեսական ծանր հետևանքներ է ունենալու:
«Ալիք»
Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազորդեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ և ցանկություն հայտնել, որպեսզի հայիրանական հարաբերություններն ավելի ամրապնդվեն:
«Ալիք»
Կենտրոնական բանկն ու Իրանի կենտրոնական ապահովագրությունը կհամագործակցեն
ՀՀ կենտրոնական բանկ է այցելել ԻԻՀ կենտրոնական ապահովագրության նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԻԻՀ ապահովագրական ոլորտը ներկայացնող առաջատար ընկերությունների ղեկավարները:
Հղում անելով panorama.am-ին , ՀՀ կենտրոնական բանկի լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է երկու երկրների կողմից ապահովագրության ոլորտում փոխգործակցության ամուր հիմքերի ձևավորմանն ուղղված քայլերը:
Նա հույս է հայտնել, որ այս այցը, ինչպես և վերջինիս շրջանակներում ՀՀ ապահովագրական ընկերությունների հետ կայացած հանդիպումները կնպաստեն ապահովագրության ոլորտում համագործակցության խթանմանն ու ամրապնդմանը:
«Ռեսալաթ»
Թուրքիայում սկանդալային հանրաքվե է անցկացվելու
Մոտ ապագայում Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեն: Հանրաքվե, որը մեծացնելու է նախագահի լիազորությունները, բախումների առիթ կարող է տալ: հանրաքվեն կայանալու է ապրիլինի 16-ին: Նախագիծը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության առաջարկով ներկայացվել է մեջլիսին: Ապա վերջնական ստորագրություն ստանալու համար ՝ նախագահի գրասնյակ է ուղարկվել: Ռեջեբ Թայիբ Էրդողանի հաստատման ստորագրությունը ստանալուց հետո, որոշվեց անցկացնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որը գլխավորապես նպատակ ունի երկրի կառավարման կարգերը խորհրդարականականից նախագահականից փոխելու: Այդպիսով, նախագահը կարող է նշանակալե կամ պաշտոնանկ անել նախարարներին: Վերլուծաբանների գնահատմամբ, նախագծիծն Էրդողանին տալու է հնարավորություն մինչև 2029 թվականը , երկու անընդմեջ շրջանների համար մնալ երկրի նախագահի պաշտոնում:
«Իրան»
Ցիպրաս.«Կրակի հետ խաղ մի արեք»
Հունաստանի վարչապետը Գերմանիայի պետայրերին և Արժույթի միջազգային հիմնադրամին զգուշացրել է կրակի հետ խաղ չանել: Ցիպրասի խոսքերով, իր երկիրը չի համաձայնելու վարկատուների անտրամաբանական պահանջներին և թույլ չի տալու, որպեսզի Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից ՝ Փոլ Թամսոնի նման անձինք, կործանեն Հունաստանը և Եվրամիությունը ՝ ապագայում եվրոպացիներին թիկունիքից հարվածելով:
Ցիպրասն այն դեպքում է նման հայտարարություն արել, երբ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան զեկույցում շեշտվել է, որ երկարատևում Հունաստանի պարտքերը հասնելու են պայթյունավտանգ մակարդակի:
Aysor.am
ՕՊԵԿ-ը պահանջում է մեծացնել նավթի արդյունահանման կրճատումը կարտելից դուրս երկրներում
ՕՊԵԿ-ի անդամները արդյունահանման կրճատման համաձայնագիրը կատարում են 92 տոկոսով, իսկ ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրները՝ 50 տոկոսով: Այս մասին հայտարարել է Քուվեյթի նավթի նախարար Ասամ ալ Մարզուկը, փոխանցում է ТАСС-ը:
«Փետրվարին ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող 4 երկրների հետ կքննարկենք կրճատման մեծացման հարցը: Մեր նպատակն է երկրների կողմից պարտավորությունների 100 տոկոսով կատարումը», - ասել է նա՝ չհստակեցնելով, թե հատկապես որ 4 երկրներին է նկատի ունեցել:
Անցած շաբաթվա վերջին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԵԳ) հայտնել է, որ ՕՊԵԿ կազմի մեջ չմտնող և նավթի արդյունահանման կրճատման գործարքին մասնակցող 11 երկրներ հունվարին արտադրությունը կրճատել են օրական 269 հազար բարելով, որը ծրագրածի 48 տոկոսն է կազմում:
11 ռեզիդենտների թվում են Ադրբեջանը, Բահրեյնը, Բրունեյը, Հասարակածային Գվինեան, Ղազախստանը, Մալայզիան, Մեքսիկան, Օմանը, Ռուսաստանը, Սուդանի և Հարավային Սուդանի հանրապետությունները: