Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ-ը Թրամփի հետ առաջին հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i54196-Նեթանյահուն_մեկնել_է_ԱՄՆ_ը_Թրամփի_հետ_առաջին_հանդիպմանը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին բանակցությունների համար, հայտնում է RIA Novosti-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 15:01 Asia/Tehran
  • Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ-ը Թրամփի հետ առաջին հանդիպմանը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին բանակցությունների համար, հայտնում է RIA Novosti-ն:

Թռիչքից առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նոր նախագահի հետ իրենք ունեն Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող սպառնալիքների և հնարավորությունների ընդհանուր հայացքներ:

Գագաթնաժողովը պլանավորված է չորեքշաբթի օրը: Իսրայելի վարչապետը պատրաստվում է նաև բանակցություններ վարել փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և հանրապետականների ու դեմոկրատների այլ առաջնորդների հետ:

«Ես մեկնում եմ Վաշինգտոն Թրամփի հետ շատ կարևոր հանդիպման։ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև դաշինքը միշտ եղել է շատ ամուր, իսկ այժմ այն կդառնա ավելի ամուր: Նախագահ Թրամփը և ես ունենք ընդհանուր հայացքներ ոչ միայն այս տարածաշրջանից դուրս եկող սպառնալիքների նկատմամբ, այլ նաև հնարավորությունների»,- ասել է Նեթանյահուն լրագրողներին:

«Մենք կքննարկենք այդ թեմաները և կխոսենք բազմաթիվ ոլորտներում Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացման մասին»,- հայտնել է նա:

Ավելի վաղ այցի հիմնական թեման Նեթանյահուն անվանել էր Իրանի կողմից սպառնալիքը, Սիրիայի իրավիճակը և պաղեստինցիների հետ հարաբերությունները:

1in.am