ԱՄՆ-ում ԻԻՀ առաջնորդի Միջուկային հրամանագրի վերաբերյալ գիրք է հրատարակվել
ԱՄՆ-ի «Super Sentury» հրատարակչական ընկերությունը հրապարակել է «Միջուկային հրամանագիրը միջազգային օրենքի դիտանկյունից» խորագրով գիրքը, որ վերլուծական հայացք է նետում միջազգային օրենքների դիտանկյունից իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի միջուկային հրամանագրին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` գրքի հեղինակը իրանցի Ջաբեր Սիվանիզադն է: Գիրքն ընթերցողին է ներկայացնում այս հրամանագրի կապակցությամբ միջազգային օրենքի դիտանկյունից կատարված վերլուծությունները:
Գրքի հեղինակը նպատակ է ունեցել պարզաբանել միջուկային զենքերի հետ կապված միջազգային տարբեր շրջանակների, այդ թվում միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագիր՝ Էն Փի Թի-ի շրջագծում այս կարևոր հրամանագրի տարողությունները:
Այս գրքում ընդգծվում է միջուկային զենքերի կապակցությամբ միջազգային բոլոր օրենքների ու կանոնների հետ հեղափոխության մեծապատիվ առաջնորդի հրամանագրի համապատասխանությունը:
Հեղափոխության մեծապատիվ առաջնորդի հրամանագրով միջուկային զենքի կիրառումը կրոնական տեսակետից անթույլատրելի է համարվել: