ԱՄՆ-ում ԻԻՀ առաջնորդի Միջուկային հրամանագրի վերաբերյալ գիրք է հրատարակվել
https://parstoday.ir/hy/news/world-i54234-ԱՄՆ_ում_ԻԻՀ_առաջնորդի_Միջուկային_հրամանագրի_վերաբերյալ_գիրք_է_հրատարակվել
ԱՄՆ-ի «Super Sentury» հրատարակչական ընկերությունը հրապարակել է «Միջուկային հրամանագիրը միջազգային օրենքի դիտանկյունից» խորագրով գիրքը, որ վերլուծական հայացք է նետում միջազգային օրենքների դիտանկյունից իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի միջուկային հրամանագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2017 07:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ԻԻՀ առաջնորդի Միջուկային հրամանագրի վերաբերյալ գիրք է հրատարակվել

ԱՄՆ-ի «Super Sentury» հրատարակչական ընկերությունը հրապարակել է «Միջուկային հրամանագիրը միջազգային օրենքի դիտանկյունից» խորագրով գիրքը, որ վերլուծական հայացք է նետում միջազգային օրենքների դիտանկյունից իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի միջուկային հրամանագրին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` գրքի հեղինակը իրանցի Ջաբեր Սիվանիզադն է: Գիրքն ընթերցողին է ներկայացնում այս հրամանագրի կապակցությամբ միջազգային օրենքի դիտանկյունից կատարված վերլուծությունները:

Գրքի հեղինակը նպատակ է ունեցել պարզաբանել միջուկային զենքերի հետ կապված միջազգային տարբեր շրջանակների, այդ թվում միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագիր՝ Էն Փի Թի-ի շրջագծում այս կարևոր հրամանագրի տարողությունները:

Այս գրքում ընդգծվում է միջուկային զենքերի կապակցությամբ միջազգային բոլոր օրենքների ու կանոնների հետ հեղափոխության մեծապատիվ առաջնորդի հրամանագրի համապատասխանությունը:

Հեղափոխության մեծապատիվ առաջնորդի հրամանագրով միջուկային զենքի կիրառումը կրոնական տեսակետից անթույլատրելի է համարվել: