Մամուլի տեսություն 17-02-2017
https://parstoday.ir/hy/news/world-i54428-Մամուլի_տեսություն_17_02_2017
Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում էին Թրամփի հարուցած նոր խնդիրները, ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումը, Ղրմիկի թերակղզու մասին ռուս պետայրերի կողմնորոշումը: ԶԼՄ-ներն արձագանքել էին նաև ԱՄՆ- ՌԴ հարաբերությունների զարգացումները: Ուշադրության կենտրոնում էր հատկապես երկու երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարների փետրվարի 16-ին կայացած հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2017 12:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   17-02-2017

Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում էին Թրամփի հարուցած նոր խնդիրները, ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումը, Ղրմիկի թերակղզու մասին ռուս պետայրերի կողմնորոշումը: ԶԼՄ-ներն արձագանքել էին նաև ԱՄՆ- ՌԴ հարաբերությունների զարգացումները: Ուշադրության կենտրոնում էր հատկապես երկու երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարների փետրվարի 16-ին կայացած հանդիպումը:

«Շարղ»

Ղրիմի մասին Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը պատասխանելով, ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ ՝ Մարիա Զախարովան  ասել է.-«Մոսկվան չի պատրաստվում վերադարձնել իրեն պատկանող տարածքները»: Սպիտակ տան խոսնակն անվելի վաղ ասել էր, որ ԱՄՆ նախագահի հայտարարությամբ, Ռուսաստանը պետք է Ղրիմը վերադարձնի Ուկրայինային: Թրամփը նաև ավելացրել էր, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մնալու են անփոփոխ: Փետրվարի 16-ին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար ՝ Ռեքս Թիլերսոնը, Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Զիգմար Գաբրիելը և  ՌԴ ԱԳ նախարար ՝ Սերգեյ Լավրովը:

 

«Ռեսալաթ»

Շարունակվում է ՌԴ-ՆԱՏՕ առճակատումը

 

ԱՄՆ-Ռուսաստան լարված հարաբերությունների հետ միաժամանակ, ՆԱՏՕ-ի հետ Մոսկվայի հարաբերությունները ևս հանդարտ չեն: 2014 թվականից ի վեր ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի հետ հակադրումներն անպակաս են եղել: ՆԱՏՕ-ի խոսնակը Ռուսաստանին մեղադրել է սխալ տեղեկություններ տարածելու մեջ: ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածությունը մտահոգում է նաև Եվրամիության անդամ երկրներին, որոնց համոզմամբ, համացանից ու մեդիայի օգնությամբ է կատարվում ապատեղեկատվությունը: ՆԱՏՕ-ի հայտարարությամբ, Ուկրաինայի ճգնաժամի մեկնարկից ի վեր, Ռուսաստանի կողմից հովանավորվող ԶԼՄ-ների կողմից 32 սխալ ինֆորմացիա  է տարածվել : Վերջերս «Լայֆ» կայքը տարածել էր Ուկրաինայի նախագահի հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կեղծ հեռախոսազրույցը: Նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել :

Ռուսաստանում անցկացված հարցումների արդյունքների համաձայն, ռուսների 67 տոկոսը ՆԱՏՕ-ն սպառնալիք է համարում իր երկրի համար: Վերջերս նման համոզմունք ունեցող ռուսների թիվն ավելացել է 29 տոկոսով :

 

«Ալիք»

Մեկնարկել է «Հայ երիտասարդը և ապագայի տեսլականը Հայաստանում և Մերձավոր Արևելքում» եռօրյա խորհրդաժողովը:

Թեհրանի «Հովնան Դավթյան» ուսանողական միության նախաձեռնությամբ կայացած խորհրդաժողովին մասնակցել էին երիտասարդ ուսանողներ ոչ միայն Թեհրանից ու Նոր Ջուղայից, այլև Հայաստանից , Ղարաբաղից, Լիբանանից, Սիրիայից և Քուվեյթից:

 

 

«Ջոմհուրի էսլամի»

Թրամփը ցանկանում է վերադարձնել Ուկրաինան

 

 

ԱՄՆ նորընտիր նախագահի հայտարարությունն առ այն, որ Մոսկվան պետք է վերադարձնի Ղրմի թերակղզին, առթել է ռուս պետայրերին, որոնք Ղրիմը համարել են Ռուսաստանի Դաշնության անբաժանելի տարածքը : Տարածք, որը քննարկման ենթակա չէ:

Սպիտակ տան խոսնակը հայտարարել էր, որ Օբամայի նախագահության օրոք ևս իր երկիրը դատապարտել է Ղրիմի գրավումը: Այդ մասին բողոքի նոտա էր հրապարակել ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը: Այսօր Թրամփը հայտարարել է Ղրիմի վերադարձի վերաբերյալ իր ցանկությունն, ավելացնելով, որ ինքը ձգտում է ռուսների հետ համագործակցությանը: Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչն ասել էր, որ Ղրմիը համարվումէ  Ուկրաինայի մի մասը և քանի դեռ Ռուսաստանն է վերահսկում այդ կղզում, Մոսկվայի դեմ պատժամիջոցները շարունակվելու են: Այս արտահայտրություններին ի պատասխան ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանն ասել էր, որ Ղրիմի մասին որոշում ընդունվել է հանրաքվեի անցկացման արդյունքում:

Ռուսաստանի պետայրերի համոզմամբ, Ղրիմի հարցը իրենց երկրի ներքին հարցն է ուստի այն չի քննարկվել նույնիսկ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ:

 

 

«Ալիք»

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի իսլամական խորհրդարանի Կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահին

 

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան ՝ Արտաշես Թումանյանը հանդիպել է իսլամական խորհրդարանի Կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ ՝ Մոհամմեդ Մահդի Զահեդիի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել այդ բնագավառում երկու երկրի օրենսդիր մարմինների գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

 

 

galatv.am

Թիլերսոնն անցկացրել է առաջին անհարմար հանդիպումը Լավրովի հետ G20-ի շրջանակներում

 

«Բոննում «Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների գագաթաժողովի ընթացքում բոլորի հայացքներն ուղղված էին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպմանը ռուսաստանցի գործընկերոջ հետ, եւ ինչպես լինում է առաջին հանդիպումների ժամանակ, այն հարթ չի ընթացել»,- գրում են Bloomberg ամերիկյան լրատվական գործակալության թղթակիցներ Նիք Վեդեմսը, Պատրիկ Դոնահյուն եւ Իլյա Արխիպովը: «Ըստ արձանագրության՝ երկու դիվանագետները  պետք է միմյանց ձեռք սեղմեին, տեսախցիկների առջեւ գրկախառնվեին, հնարավոր է նաեւ առանձնազրույց ունենալուց առաջ պատասխանեին անսպասելի հարցերի»,- ասվում է հոդվածում:

«Սակայն Լավրովի ներածական խոսքից հետո, պատասխանելով նաեւ լրագրողների մեկ հարցին, տեղի ունեցավ «սցենարի շեղում»: «Երբ սկսեց խոսել Թիլերսոնը, լրագրողներին նշան արեցին, որ արագ լքեն սենյակը,- հայտնում են հեղինակները: -Դա Լավրովի մոտ լարվածություն առաջացրեց, ով բացահայտորեն հետաքրքրվեց, թե ինչու ամերիկյան պատվիրակության անդամները դուրս հրավիրեցին ռուսաստանցի եւ ամերիկացի լրագրողներին: Ինչպես ասվում է հոդվածում, Ռուսաստանի ԱԳ նախարարը հարցրել է. «ինչո՞ւ նրանց լռեցրիք»»:

Այդ անհարմար պահը ցույց տվեց, որ Թիլերսոնը դեռեւս հարմարվում է ԱՄՆ-ի ԱԳ նախարարության բարձր մակարդակով հանրային կյանքին, այն բանից հետո, երբ երկար տարիներ, լինելով Exxon Mobil Corp  նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ,  պետք է պատասխաններ տար միայն իր բաժնետերերին:

Այնուհետ Թիլերսոնը խոստացել է շարունակել աշխատել Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ երկու կողմերը կկարողանան գտնել ընդհանուր շահեր, ինչպես նաեւ պաշտպանել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների արժեքները: ԱՄՆ-ի պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանին կատարել Մինսկյան համաձայնագրի իր պարտականությունները Դոնբասի մարտերին վերջ դնելու նպատակով:

«Թիլերսոնի ելույթը տեւել է մեկ րոպեից քիչ,- նշում են թղթակիցները: -Այնուհետ նա դուրս է եկել սրահից՝ արհամարհելով լրագրողներին, ովքեր հարց են ուղղել պետքարտուղարին, թե հանդիպե՞լ է արդյոք նախկինում Լավրովի հետ»:

 

Աղբյուր՝ Bloomberg

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան