Գիտնականները մարդկանց կոչ են արել իրենց ուղեղը նվիրաբերել գիտությանը
https://parstoday.ir/hy/news/world-i54494-Գիտնականները_մարդկանց_կոչ_են_արել_իրենց_ուղեղը_նվիրաբերել_գիտությանը
Գիտնականները մարդկանց խորհուրդ են տվել մահից հետո իրենց ուղեղը նվիրաբերել գիտությանը, հայտնում է BBC–ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 08:17 Asia/Tehran
  • Գիտնականները մարդկանց կոչ են արել իրենց ուղեղը նվիրաբերել գիտությանը

Գիտնականները մարդկանց խորհուրդ են տվել մահից հետո իրենց ուղեղը նվիրաբերել գիտությանը, հայտնում է BBC–ն։

Նրանց խոսքով իրենք բավականաչափ նյութ չունեն դեպրեսիայով ու հետտրավմատիկ խանգարումներով տառապող մարդկանց ուղեղի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար։

Ուղեղի նմուշների պակասից հետազոտություններում մեծ է սխալների հավանականությունը, ասում են նրանք։ Իսկ այդ հետազոտությունները տեսական բազա են ծառայում նեվրոլոգիական ու հեգական հիվանդությունների բուժման համար նոր դեղամիջոցներ ստեղծելու համար։ Բացի դրանից վերջերս հայտնաբերվել է կապ ուղեղի ձեւի ու որոշակի հիվանդության միջեւ ու պահանջվում է այս ոլորտում լրացուցիչ հետազոտություն անել։

Հիմա ամենամեծ պահուստներից մեկում կա ուղեղի ավելի քան 3000 նմուշ, որոնց մեծ մասը հոգեկան ու նյարդային խանգարումներով տառապած մարդկանց է պատկանել։ Հետազոտողները խնդրում են այդ ուղեղները իրենց տրամադրել Պարկինսոնի ու Ալցհեյմերի հիվանդություններից դեղամիջոց մշակելու համար։ Սակայն համաշխարհային գիտական համայնքի համար այդ քանակը բավարար չէ։

News.am