Մամուլի տեսություն 18-02-2017
https://parstoday.ir/hy/news/world-i54514-Մամուլի_տեսություն_18_02_2017
Այսօր իրանական մամուլը խոշոր վերնագրերով անդրադարձել էր Իրանի Քերմանշահում կայացած ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության գավաթի մրցաշարում Իրանի ազգային հավաքականի տարած հաղթանակին: Օրվա թեժ լուրերից էին Թրամփի աղմկահարույց հայտարարությունները, մյունխենյան անվտանգության համաժողովը, Իրանի հարավային քաղաքավի աէրոզոլների ու փոթորիկների հարցը: Ուշադրության կենտրոնում էին նաև Կանաչ մայրցամաքի զարգացումները, նաև Իսրայել-ԱՄՆ սերտ հարաբերությունների կոնտեքստում Նեթանյահուի կողմից Իսրայել այցելել
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 12:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  18-02-2017

Այսօր իրանական մամուլը խոշոր վերնագրերով անդրադարձել էր Իրանի Քերմանշահում կայացած ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության գավաթի մրցաշարում Իրանի ազգային հավաքականի տարած հաղթանակին: Օրվա թեժ լուրերից էին Թրամփի աղմկահարույց հայտարարությունները, մյունխենյան անվտանգության համաժողովը, Իրանի հարավային քաղաքավի աէրոզոլների ու փոթորիկների հարցը: Ուշադրության կենտրոնում էին նաև Կանաչ մայրցամաքի զարգացումները, նաև Իսրայել-ԱՄՆ սերտ հարաբերությունների կոնտեքստում Նեթանյահուի կողմից Իսրայել այցելել

Բնակլիմայական խնդիրները տարբեր վերնագրեր ունեին իրանական մամուլում

«Իրան» օրաթերթ

«Իրանի հարավային նահանգները աղետներով շրջապատված»

 

«Շահրվանդ» օրաթերթ

«Մեր բերանում հողի համ ենք առնում»

 

«Աֆթաբ» օրաթերթ

«Իրանի փոփոխական կլիման»

 

«Էթեմադ»

Իրանի ուժի ցուցադրումը

«Բարոյականությունը արտաքին քաղաքականության դաշտ տեղափոխեցինք, չեմպիոնությունը ՝ համաշխարհային գավաթ».-գրել է Ռասուլ Խադեմը: Սկզբում առաջնությունն ուշադրության կենտրոնում հայտնվեց ՝ Թրամփի հրամանագրի պատճառով՝ այն ենթադրությամբ, որ ամերիկացիները չեն կարողանա Իրան այցելել: Արդյունքը եղավ այն ինչի ականտեսը եղանք:

 

 

«Արման» օրաթերթ

«Ըմբշամարտի դիվանագիտությունը ՝ Քերմանշահում»

Սպորտը ծնկի բերեց քաղաքականությանը

Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության գավաթի 45-րդ շրջանի մրցաշարում, 5-3 հաշվով պարտության մատնելով ԱՄՆ-ի ազգային հավաքականին, ԻԻՀ հավաքականը վեցերորդ անընդմեջ անգամ դարձավ  չեմպիոն:

 

«Ռեսալաթ»

Ռախոյը վերադարձավ Մադրիդ

 

Չնայած Իսպանիայում առկա քաղաքական ճգնաժամերին, վերլուծաբանները համոզված էին, որ Ռախոյն այլևս անկարող է լինելու ձեռքն առնել Մադրիդում կառավարման ղեկը: Դա տեղի ունեցավ և նա վերադարձավ իսպանիայի քաղաքական դաշտ:

Իսպանիայի վարչապետը շաբաթ երեկոյան հավաքելով ձայների 95 տոկոսն, ընտրվեց իշխող կուսակցության առաջնորդ: Պահպանողական կուսակցությունն իսպանիայում աշխատում է 2011 թվականից ի վեր: Կուսակցությանը հաջողվել է հաղթահարել կոռուպցիոն մի քանի գործերի: 61-ամյա Ռախոյը շահեց 2645 ձայներից 2630-ը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից ի վեր ՝ դաշտից հեռացնելով իր բոլոր մրցակիցներին : 2015-2016 թթ.-ին  Ռախոյի դիրքերը թուլացան:

 

 

«Ջավան»

Թրամփը ՝ ԱՄՆ-ի Գորբաչևը

 

Դոնալդ Թրամփի կարգախոսներն արդեն ցույց են տալիս, թե երկիրն ի՞նչ ուղու վրա է կանգնած: Դա ՝ հեղինակազրկման, անկման ու փլուզման ուղին է: Ներքին, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով քննադատություններն այնքան լուրջ են ու ծավալուն, որ ԱՄՆ սկանդալային նախագահին ոչինչ չի կարող օգնել բարելավել ստեղծված իրավիճակը: Սպառանալիքների լեզվով խոսելը ոչ միայն չի կարգավորելու երկիրը, այլև ավելի է խճճելու թրամփային թնջուկը: ԱՄՆ-ում իշխող կապիտալիստական կարգերը մտահոգություններ ունեն տնտեսական, անվտանգության ու հասարակական ոլորտներում: Ներգաղթյալների մուտքն արգելելը, պատնեշ կառուցելը, տնտեսության համաշխարհայնացումը և նման այլ քաղաքականություններ ապացուցում են, որ ներկա պայմաններում ոչ միայն հեռանկարային չեն , այլև իրագործման ենթակա չեն:

 

 

 

 

«Ալիք»

Զարիֆը չի հանդիպի Թիլերսոնի հետ

 

ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չի հանդիպի ամերիկացի իր գործընկերոջ ՝ Ռեքս Թիլերսոնի հետ:

Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ՝ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Իրանի ԱԳ նախարարի և ԱՄՆ Պետքարտուղարի միջև հանդիպման հնարավորության մասին շրջանառվող լուրերին:

Նա հիշեցրել է, որ պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, թե բացառությամբ որոշակի տեխնիկական բնույթի խնդիրների, որոնց վերահասություն է տալիս ՄԱԳԱՏԷ-ն, Միջուկային համապարփակ ծրագրի կապակցությամբ, իրանը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարելու:

 

 

 

araratnews.am

Իրանի ԱԳ նախարարը Թրամփի ներգաղթային հրամանագիրը վիրավորական է համարել ողջ ազգի համար

 

 

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների վերաբերյալ հրամանագիրը վիրավորական է իր ողջ ազգի համար. այդ մասին պաշտոնյան ասել է CNN-ին տված հարցազրույցում:

«Դուք չեք գտնի որևէ իրանցու, ով երբևէ ահաբեկչական ակտ է կատարել ամերիկացու դեմ: Մենք միշտ դատապարտել ենք բոլոր ահաբեկչական հարձակումները` սկսած սեպտեմբերի 11-ից»,- ասել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավարը:

Զարիֆն ընդգծել է, որ Իրանից ԱՄՆ գաղթածները համարվում են ամենահաջողակ և կրթված մարդկանցից ԱՄՆ-ում:

 

 

 

aysor.am

Նեթանյահուն Թրամփին հրավիրել է Իսրայել

 

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել, հայտնում է РИА Новости-ն:

Պատասխանելով MSNBC հեռուստաալիքի հաղորդավարուհու հարցին` արդյոք ինքը Թրամփին հրավիրել է Իսրայել, Նեթանյահուն պատասխանել է. «Այո, ես արել եմ դա: Համոզված եմ` նա կգա»։

Սակայն նա չի նշել Թրամփի ժամանման ամսաթիվը:

Նեթանյահուն նաև պատմել է մի քանի օր առաջ Վաշինգտոն կատարած այցի և Թրամփի հետ հանդիպման մասին:

«Մենք շատ, շատ ջերմ հանդիպում ենք ունեցել նախագահ Թրամփի հետ: Ես նրան համարում եմ Իսրայելի լավ ընկերը», - ասել է նա: