Թբիլիսին, Բաքուն և Անկարան ռազմական համագործակցության մասին պայմանագիր են մշակում
https://parstoday.ir/hy/news/world-i54620-Թբիլիսին_Բաքուն_և_Անկարան_ռազմական_համագործակցության_մասին_պայմանագիր_են_մշակում
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ համագործակցության հետ կապված հարցերն Բրյուսելում քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից: Այս մասին հաղորդում է «Грузия-Online»-ը՝ Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղելով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2017 11:05 Asia/Tehran
  • Թբիլիսին, Բաքուն և Անկարան ռազմական համագործակցության մասին պայմանագիր են մշակում

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ համագործակցության հետ կապված հարցերն Բրյուսելում քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից: Այս մասին հաղորդում է «Грузия-Online»-ը՝ Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղելով:

Լևան Իզորիան և  Ֆիքրի Ըշըքը մասնակցում են ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարների նիստին, որի շրջանակներում էլ կայացել է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը:

Ինչպես հաղորդում է վրացական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպմանը կողմերը նշեցին, որ «Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ ձևաչափով համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»:

«Նախարարները քննարկել են Թբիլիսիում մայիսին կայանալիք հանդիպումը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների միջև, որի ժամանակ նախատեսվում է եռակողմ համագործակցության մասին հուշագիր մշակել», - ասվում է հաղորդագրությունում:

Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, կողմերը անդրադարձել են երեք երկրների գլխավոր շտաբի պետերի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա Թբիլիսիում այս տարվա ապրիլին:

zham.am/