Մամուլի տեսություն 20-02-2017
https://parstoday.ir/hy/news/world-i54716-Մամուլի_տեսություն_20_02_2017
Այսօրվա մամուլի ուշադրության կենտրոնում էին Մյունխենյան անվտանգության համաժողովի արդյունքները, համաժողովում Իրանի ԱԳ նախարարի ունեցած ելույթը, համաժողովին առընթեր Իսրայելի և Արաբիայի հակաիրանական դիրքորոշումը, նաև Թուրքիայի ԱԳ նախարարի թույլ տված հակաիրանական հայտարարությունները : Օրվա կարևոր նորություններից էին Մոսուլի ազատագրումը, իսլամական խորհրդարանի կողմից Իրանի ճանապարհի նախարարին տրված վստահության քվեն , Կանաչ մայրցամաքի վերջին զարգացումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2017 12:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  20-02-2017

Այսօրվա մամուլի ուշադրության կենտրոնում էին Մյունխենյան անվտանգության համաժողովի արդյունքները, համաժողովում Իրանի ԱԳ նախարարի ունեցած ելույթը, համաժողովին առընթեր Իսրայելի և Արաբիայի հակաիրանական դիրքորոշումը, նաև Թուրքիայի ԱԳ նախարարի թույլ տված հակաիրանական հայտարարությունները : Օրվա կարևոր նորություններից էին Մոսուլի ազատագրումը, իսլամական խորհրդարանի կողմից Իրանի ճանապարհի նախարարին տրված վստահության քվեն , Կանաչ մայրցամաքի վերջին զարգացումները:

«Ալիք»

Զարիֆ.«ԱՄՆ-ին և Իսրայելին խորհուրդ կտայի գործել չափավոր և հավասարակշռված»

 

Իրանը երբեք հանդես չի եկել որևէ երկրի դեմ նախահարձակի դերում և նման մտադրություն էլ չունի: իրանի հրթիռային փորձարկումները կրում են պաշտպանական բնույթ: Այս մասին «BBC»-ի հետ բացառիկ զրույցի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը: Պատասխանելով Թրամփի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված մեղադրանքներին, նախարար զարիֆն ասել է.-«Իրանը երբեք չի հրահրել թշնամանք ու ատելություն»:

Խոսելով Իրանի հրթիռային փորձարկումների մասին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դրանք բացառապես պաշտպանական բնույթի են: «Սա պաշտպանական գործառույթ է : Հրթիռը պաշտպանական գործիք է: մենք չենք ցանկանում սադրել որևէ մեկին».-նշել է նախարար Զարիֆը:

Պատասխանելով «առկա այն բոլոր տարբերակների», որոնց մասին բարձրաձայնում են ԱՄՆ-ն ու Իսրայելը լրագրողի հարցին, Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ անհրաժեշտ է խոսել միջազգային նորմերի, այլ ոչ թե «ջունգլիի օրենքների» մասին: «Այդ տարբերակները հակասում են միջազգային ընդունված նորմերին և օրենքներին: Խորհուրդ կտայի ոչ միայն հարգել միջազգային օրենքները, այլ նաև գործել չափավոր և հավասարակշռված».-ընդգծել է նա:

 

 

 

 

«Ռեսալաթ»

Ֆրանսիան լրտեսներ է աշխատանքի ընդունում

Ֆրանսիայի անվտանգությունը ծառայությունները, որոնք ի դեպ անցած տարվա ընթացքում արդյունավետ գործունեություն չեն ունեցել, մտադիր են նոր լրտեսներ աշխատանքի ընդունել: Մինչև 2019 թվականը ոլորտում աշխատանքի են ընդունվելու տարբեր բնագավառների մասնագետ և տարբեր լեզուների տիրապետող 600 լրտեսներ: Ֆրանսիայի հետախուզական ծառայությունն ընդունել է հիմնական երիտասարդների, որոնք մասնագիտացած են միջուկային ու բալիստիկ հրթիռների ճյուղերում և տիրապետելու են պարսկերեն և կորերեն լեզուների:  Լրտեսների 67 տոկոսը լինելու են ռազմական դաշտից, իսկ 42 տոկոսը ՝ տարբեր մասնագիտությունների տեր անիձնք: Լրտեսների 21 տոկոսը լինելու են կանայք, որոնք պետք է բարդ քննություններից անցնելով, ձեքռ բերեն անհրաժեշտ հմտություններ ՝ արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու համար: Լրտեսները ստանալու են տարեկան 33-35 հազար եվրոյի աշխատավարձ: Ֆրանսիայի պաշտպանական խորհուրդն առաջիկա շաբաթներին քննարկելու է նախագահական ընտրությունների ընթացքում երկրի դեմ կիբերային հարձակումների վտանգների հավանականությունը:

 

«Էթեմադ»

Տարածաշրջանի անվտանգության կորուսյալ օղակը

Սաուդցիներն արդյոք իրապես փորձում են տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատե՞լ, թե ՝ առանց Իրանի դերը հաշվի առնելու կարող են իրականացնել իրենց առջև դրված նպատակը: Հարցին բացասական պատասխանելը մեծ ջանքեր չի պահանջում: Իրանի ԱԳ նախարարի խոսքերով, Արաբիան պետք է հրաժարվի տարածաշրջանում Իրանի դերն անտեսելու պատրանքից : «Տարածաշրջանի մասնատումը չի բխում ոչ մի երկրի շահերից և սպառնալու է համաշխարհային կայունությանն ու անվտանգությանը..-ասել է Զարիֆը: Սրանք իմաստալի խոսքեր են: Մենք չգիտենք, թե Օման և Քուվեյթ կատարած այցի ժամանակ, իրանի նախագահն ի՞նչ ընթացքով է փորձել կարգավորել Արաբիայի հետ երկրի տարաձայնությունները, կամ թե ընդհանրապես այդ հարցը քննարկվե՞լ է , թե ոչ: Օմանի ԱԳ նախարարը վերջերս ասել էր, որ Իրանի և Արաբիայի միջև տարաձայնությունները մշտական բնույթ չեն կարում: նախկինում ևս նման հարցեր եղել են, որոնք լուծում են գտել: տարածաշրջանում հարաբերությունների նորմալացմանն ուղղված Իրանի ջանքերը տրամաբանական են: Ռիադի հետ տարածաշրջանի արաբների սկզբունքային կապերը: Յուրաքանչյուրի հետ անկախ, ստրատեգիական ու իմաստավոր  հարաբերությունների հաստատումն ի հարկե բարդությունների է հանգեցնելու: Պաշտոնական Թեհրանը Քուվեյթի և Օմանի հետ միջնորդավորված դիվանագիտության կարիք ունի , իսկ ընթացքը հուսադրող է: Սակայն դա որոշակի կրտվածքով է հնարավոր դառնալու : Տարածաշրջանի կայունության, անվտանգության կորուսյալ օղակը պետք է որոնել Թեհրան-Ռիադ հարաբերություններում:

 

 

 

 

«Ալիք»

Սիրիայի ճակատագիրը վճռվում է Ժնևում, այլ ոչ Աստանայում. Թուրքիայի արտգործնախարար

 

ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի հարցով Ժնևի բանակցությունները միակ հարթակն են, որտեղ հարկավոր է քննարկել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Աստանան երբեք չի եղել Ժնևի այլընտրանք»,- ընդգծել է նա կիրակի օրը՝ անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին:  Չավուշօղլուի խոսքերով՝ Ղազախստանի մայրաքաղաքում բանակցությունները լավ հարթակ են սիրիական հակամարտության կողմերի միջև վստահության հաստատման և հրադադարի ռեժիմի աջակցության համար:

«Բայց այժմ մենք պետք է վերադառնանք ժնևյան բանակցություններին, որոնք հիմնական վայրն են քաղաքական որոշում փնտրելու և իշխանությունը փոխանցելու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Այս տարվա հունվարից Աստանայում ընթացող բանակցությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ ռազմավարության մաս են կազմում, որի օգնութամբ նրանք հույս ունեն վերջ դնել Սիրիայում քաղաքացիական պատերազմին: Ժնևում հերթական բանակցությունները նախանշված են փետրվարի 23-ին:

 

 

 

 

 

1in.am

Թուրքիան բարեկամական երկիր է, սակայն պետք է հարգի մեր կանոնները. Եվրախորհրդարանի նախագահ

 

Եվրախորհրդարանի նոր նախագահ Անտոնիո Տայանին կոչ է արել Թուրքիային հարգել Եվրամիության կանոնները: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության անդամ` Տայանին կարևորել է այդ երկրի դերը մասնավորապես փախստականների հարցի կարգավորման գործում: Այդուհանդերձ, նա մտահոգություն է հայտնել երկրում ազատությունների սահմանափակման առնչությամբ: «Թուրքիայի կողմից վերջին շրջանում արված որոշ նախընտրությունները մեծ անհանգստություն են առաջացնում: Նախ և առաջ անհրաժեշտ է պահպանել լրատվություն ստանալու ազատությունը: Թուրքիան բարեկամական երկիր է, սակայն պետք է հարգանք դրսևորի մեր կանոնների նկատմամբ»,- ասել է նա:

 

 

 

armenpress.am

Թեհրանը եւ Փենյանը հանդես են եկել տնտեսական գործընկերության զարգացման օգտին

 

Թեհրանը եւ Փենյանը հանդես են եկել երկկողմ փոխգործակցությունն ակտիվացնելու օգտին, այդ թվում՝տնտեսության բնագավառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հայտնել Է ICANA լրատվական գործակալությունըը՝ամփոփելով Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Ալի Լարիջանիի եւ այցով Թեհրան ժամանած ԿԺԴՀ­ի Բարձրագույն ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Ցոյ Տհե Բոկի հանդիպման արդյունքները:

«ԿԺԴՀ­ն հանդես Է գալիս Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդման օգտին»,­ գործակալությունը մեջբերել Է Բոկի խոսքը: Նա բարձր է գնահատել Թեհրանի ձեռքբերումները երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: Երկու երկրների ղեկավարները նաեւ«դատապարտել են Միացյալ Նահանգների միջամտությունը անկախ պետությունների ներքին գործերին»:

Թեհրանի եւ Փենյանի միջեւ գործում Է գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր: Այդ փոխգործակցություն է նախատեսում կենսատեխնոլոգիաների, էներգիայի վերականգնվող աղբյուրների, գյուղատնտեսության եւ սննդային տեխնոլոգիաների կայուն զարգացման բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ­ը: