Ինչպես էին երեխաները զվարճանում մինչև ժամանակակից տեխնոլոգիաների հայտնվելը
Մեր օրերում ապրող երեխաները չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ժամանակակից սարքերի` սմարթֆոնների, համակարգիչների, խաղային կցորդների և այլն:
Նրանք չեն հասկանում, թե ինչպես են ավագ սերնդի ներկայացուցիչներն անցկացրել իրենց ազատ ժամանակը և զվարճացել` ձեռքի տակ չունենալով, իրենց պատկերացմամբ, ամենաանհրաժեշտ առարկաները:
Մեզնից շատերի համոզմամբ` մենք ունեցել ենք «իսկական» մանկություն, քանի որ շատ ժամանակ ենք անցկացրել դրսում, խաղացել և ուղղակի շփվել իրար հետ իրական կյանքում, այլ ոչ թե սոցցանցերի միջոցով:
Boredpanda-ն 20-րդ դարի երեխաների կյանքը ցուցադրող լուսանկարների հավաքածու է կազմել, որը կհիշեցնի նաև մեր մանկությունը, իսկ ժամանակակից երեխաներին կապացուցի, որ զվարճանալու և ուրախանալու համար պարտադիր չէ թանկարժեք սարքեր ունենալ:
Tert.am