Լըփենն ընդգծել է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու անհրաժեշտությունը
Ֆրանսիայի Ազգային ճակատ ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լըպենը հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ժամանակն է ընդմիշտ վերջ տալու ԵՄ-ի հետ մեր առնչությանը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Մարին Լըպենը, ով վերջերս մշտապես քննադատում է ԵՄ-ին և նշում է, որ այդ եվրոպական կազմակերպությանն իր գործունեության ընթացքում հաշվի չի առնում որևէ կողմնակի կարծիք: «Ժամանակն է հրաժեշտ տալու բյուրոկրատիայի այդ հրեշին». ասել է նա:
«ԵՄ-ն Ֆրանսիային թուլացնելով նրան մեկուսացրել է աշխարհից»,-ասել է Լըպենը:
Ողջունելով ԵՄ-ի դեմ ուղղված եվրոպական ժողովուրդների քննադատությունները, նա նշել է. «Մենք նոր Եվրոպա կկերտենք»:
Սոցհարցումների արդյունքների համաձայն` Լըպենը Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու մեծ շանս ունի: