Մամուլի տեսություն 24-02-2017
https://parstoday.ir/hy/news/world-i55120-Մամուլի_տեսություն_24_02_2017
Օրվա լրատվության թեժ թեմաներն էին Թրամփի միգրացիոն օրենքները, Գերմանիայում սպասվող ընտրությունների ֆոնին զարգացումները, սիրիական պատերազմը և այլ իրադարձություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2017 14:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  24-02-2017

Օրվա լրատվության թեժ թեմաներն էին Թրամփի միգրացիոն օրենքները, Գերմանիայում սպասվող ընտրությունների ֆոնին զարգացումները, սիրիական պատերազմը և այլ իրադարձություններ:

«Ռեսալաթ»

Աճել է Մերկելի մրցակիցների ժողովրդականությունը

 

Գերմանիայի քաղաքա-տնտեսական դաշտում տիրում է փոփոխական իրավիճակ: Վերջին տասնամյակում առաջին անգամ Գերմանիայի սոցիալիստական կուսակցության ժողովրդականությունն աճել է ՝ գերազանցելով դեմոկրատական ու մյուս կուսակցությունների համեմատությամբ: Դա կարևոր է այն առումով, որ սոցիալ դեմոկրատները համարվում են սպասվող խորհրդարանական ընտրություններում Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելի գլխավոր մրցակիցները: Սոցիալ դեմոկրատների ժողովրդականությունն աճել է մեկ տոկոսով ՝ հասնելով 33 տոկոսի: Դրանց դիմաց սոցիալների ժողովրդականությունը մեկ տոկոսով նվազել է ՝ հասնելով 32 տոկոսի: Իրավիճակն ամբողջությամբ գնահատելով կարելի է ասել, որ Բեռլինում սոցիալիստների ու դեմոկրատների համակեցության ժամկետն անցնում է : 

Վերջին 15 տարիներին առաջին անգամ սոցիալ դեմոկրատները մտադիր են Կանաչ կուսակցություն ձևավորելով, իրենց ձեռքն առնեն նաև երկրի կառավարման ղեկը: Սա թեև հեռանկարային ծրագիր չի թվում: Կարևոր է այն հանգամանքը, որ գերմանացիները որոշ նկատառումներով են տրամադրված Մերկելի պաշտոնավարման նկատմամբ : Մերկելի որոշ համախոհներ համոզված են, որ արդարացի չէ Գերմանիայի քաղաքական դաշտում Մերկելի չորս անգամ անընդմեջ ներկայությունը և նա պետք է երեք շրջան կանցլերի կաշտոնը վարելուց հետո, հեռանա իր պաշտոնից:

 

 

«Իրան»

Համաշխարհային անվտանգությունը սպանացող քաղաքական գործիչներ

 

«Amnesty International կազմակերպությունը Թրամփին և  Էրդողանին համարել է համաշխարհային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք : Կազմակերպությունը նաև Թրամփի դեսպանին «պերսոնա նոն գրադա» է ներկայացրել: «Amnesty International կազմակերպությունը  Թրամփին անվտանգության դեմ ուղղված լուրջ սպառնալիք է անվանել ՝ պառակտում առաջացնելու պատճառով: Եվրոպական խորհրդարանի նախագահը ևս հայտարարել է, որ Եվրամիությունում Թրամփի առաջարկած դեսպանին «անցանկալի տարր ՝ «պերսոնա նոն գրադա» է անվանել: Եվրոպական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ չէ հանդուրժել միությանը պաշտոնապես չճանաչող անձանց: ԱՄՆ-ի ներկայացուցիչը վերջերս հայտարարել էր, որ մոտ ապագայում կառույցը փլուզվելու է :

159 երկրների մասին «Amnesty International կազմակերպության հրապարակած զեկույցի  համաձայն, մի քանի երկի ղեկավարներ ունեն ծայրահեղական գաղափարներ : Զեկույցում որպես այդպիսի քաղաքական գործիչներ են ներկայացվել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆիլիպինների և Հունգարիայի նախագահներ ՝ Դոնալդ Թրամփը, Ռեջեբ Թայիբ Էրդողանը, Ռոդրիգո Դոտերտեն և Վիկտոր Ուրբանը:

 

 

 

«Համշահրի»

ԱՄՆ-ից գաղթականներին հեռացնելը ռազմական օպերացիա է

 

Անդրադառալով ԱՄՆ անօրինական գաղթականներին երկրից վտարելու ուղղությամբ իր կառավարության ջանքերին, Թրամփը ռամական օպերացիա է անվանել այդ ծրագիրը: Րթամփի թիմը հայտարարել է, որ երկրից վտարվելու են «շատ վատ մարդիկ»:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը վերջերս միգրացիոն նոր օրենքներ է ընդունել , որոնց իրականացման հարցում Վաշինգտոնը լինելու է ծայրահեղ խստապահանջ: Նոր օրենքների համաձայն, իրավապահ մարմինները հազարավոր պաշտոնյաների են աշխատանքի ընդունելու ՝ անօրինական գաղթականներին երկրից վտարելու համար: Այնուամենայնիվ, ամերիկյան զորքերն այդ գործընթացում դեր չեն ունենալու: 

 

 

 

 

Galatv.am

Սիրիացի փախստականները Թուրքիայում վաճառում են իրենց օրգանները

 

Շվեյցարական Tagesanzeiger պարբերականը հայտնել է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների մասին աղմկահարույց տեղեկություններ՝ պնդելով, որ վերջիններս կենսական կարիքները հոգալու համար վաճառում են իրենց օրգանները՝ երիկամը կամ լյարդի մի մասը:

«Որպես գնորդ են հանդես գալիս արեւմտյան երկրների եւ Սաուդյան Արաբիայի ապահովված «հաճախորդները»: Մարդկային օրգանների առեւտրով զբաղվող անձինք «ապրանքի» մասին տեղեկություններ են տրամադրում սոցցանցերի միջոցով: Օրինակ, միջնորդներից մեկը փախստականի երիկամն առաջարկել է 30 հզր. եվրոյով: Այդ գումարի մեջ ներառված է նաեւ փոխպատվաստումը թուրքական կլինիկաներից մեկում: Այդ երկրի «սեւ շուկայում» երիկամի գինը տատանվում է 6-11 հզր. եվրոյի սահմաններում»,- գրում է թերթը:

«Շատ փախստականներ վաճառում են իրենց օրգաններն Արեւմուտքում իրենց երջանկությունը գտնելու կամ պարզապես տուն վերադառնալու համար: Փախստականներն այլընտրանք չունեն եւ շատ դեպքերում երեխաների բուժման կամ այլ կենսական կարիքների համար ստիպված են վաճառքի հանել սեփական օրգանները»:

«Միջնորդներից մեկը պատմել է, որ փոխպատվաստման բազմաթիվ վիրահատություններ կատարվել են Մալաթիա քաղաքի հոսպիտալում: Իսկ փախստականներից մեկը պատմել է, որ իր 2 ծանոթները վիրահատությունից հետո արթնացել են ոչ թե հիվանդանոցային մահճակալի վրա, այլ փողոցում: Քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ վիրահատություններ են կատարվել մասնավոր բնակարաններում»:

Pro Asyl իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Կառլ Քոփը պնդում է, որ օրգանների առեւտուրը դարձել է մարդկային ողբերգության մի նոր նորմա այն տարածաշրջաններում, որտեղ պատերազմ է ընթանում կամ ճգնաժամային իրավիճակ է: «Մենք ընտելացել էինք նրան, որ փախստականները չունեն օթեւան եւ գոյության համար միջոցներ, որ նրանք ողորմություն եւ գթասրտություն են աղերսում, իսկ կանայք ստիպված իրենց էին վաճառում: Այժմ կանոնակարգ է դարձել օրգանների վաճառքը»,-նշել է իրավապաշտպանը:

 

Աղբյուր՝ Tagesanzeiger

 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

 

 

1in.am

Բելառուսի գլուխը ցավում է Ռուսաստանի պատճառով. The Wall Street Journal

 

Բելառուսում վետերանների օրվա տոնակատարության նախօրեին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինված ուժերին ուղղված հայտարարությունում հատուկ շեշտադրություն է արել երկրի տարածքային ամբողջականության վրա: Այս փաստի մեջ, որպես այդպիսին, զարմանալի ոչինչ չկա, սակայն Լուկաշենկոյի հռետորաբանությունը ավելի պաշտպանական է դառնում Մոսկվայի նախկին հովանավորների հետ տարակարծության ֆոնին՝ գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականը հիշեցնում է Լուկաշենկոյի և Պուտինի միջև կոնֆլիկտը, որը ծագել է այն պատճառով, որ Բելառուսն առանց վիզայի ռեժիմ է սահմանել 79 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի քաղաքացիների համար, ինչպես նաև Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների պատճառով:

Բելառուսը Եվրոպական տնտեսական միության համահիմնադիր է, և Ռուսաստանը թույլ չի տա և չի հանդուրժի, որպեսզի երկիրը շեղվի իր աշխարհաքաղաքական և տնտեսական ուղեծրից:

Արևմուտքը չպետք է իր գիրկն առնի Լուկաշենկոյին, որը նախկին խորհրդային միությունն իշխում է 1994թ.: Բայց ԱՄՆ-ը և Եվրոպան կարող են հասկացնել տալ, որ ամեն ինչ տեսնում են և ընդունում Բելառուսի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

Բելառուսի լարվածությունը կրկին ցույց է տալիս, որ Պուտինին «ազդեցության ոլորտը» զիջելու խնդիրը կայանում է նրանում, որ նույնիսկ Ռուսաստանին ամենամոտ կանգնած երկրները չեն ցանկանում մտնել այդ ոլորտի մեջ: