Մամուլի տեսություն 25-02-2017
Ներքին դաշտում մամուլի ուշադրության կենտրոնում էին հիմնականում սպասվող ընտրությունները, Իրանի նախագահի Խուզիստան կատարած այցը, հարավային նահանգների բնակլիմիյական խնդիրը և մի քանի այլ բազմաբնույթ հարցեր: Արտասահմանյան լուրերի բաժնում, ինչպես կարելի է ակնկալել ուշադրության կենտրոնում է ԱՄՆ նախագահը: Թրամփը շարունակում է ամպագորգոռ հայտարարություններ անել ՝ իմիգրանտների նկատմամբ նոր քայլեր ձեռնարկելու, ատոմային ուժով ոչ մի երկրից հետ չմնալու , աշխարհի երեսից ահաբեկիչներին բնաջնջելու , լրատվամիջոցն
«Ռեսալաթ»
Լեպենի հույսերն ու վախերը
Ֆրանսիայի ազգային ճակատի թեկնածուն մի կողմից գոհունակություն է հայտնել երկրում անցկացրած սոցհարցումների արդյունքների կապակցությամբ ՝ քանզի հարցվողների մեծ մասը նախատեսել են ընտրությունների առաջին փուլում նրա հաղթանակը, իսկ մյուս կողմից, չի կարողացել թաքցնել ընտրությունների երկրորդ և վերջնական փուլի հետ կապված իր մտավախությունը: Լեպենը փորձում է ապավինելով պոպուլիստական քաղաքականությանը, փոքրացնել անջրպետը: Այնուամենայնիվ, նրան դա դեռևս չի հաջողվել:
Հարցումները մի կողմից ցույց են տալիս, որ Լեպենն առանց բարդությունների երկրորդ փուլի է հասնելու, իսկ մյուս կողմից երկրորդ փուլում դժվարին պահեր կանխատեսող հիմնավորումներ կան: Ընտրությունների մասին հարցումները ցույց են տվել, որ առաջին փուլում Լեպենը հավաքելուէ ձայների 26 տոկոսը, իսկ Էմանուել Մալերոնին և Ֆրանսուա Ֆիոնին բաժին են հասնելու ձայների 22 և 21 տոկոսները: Եթե Ֆիոնին և Լեպենին հաջողվի անցնել երկրորդ փուլ, ապա Ֆիոնը ՝ ձայների 58 տոկոսով կարող է առաջ անցնել իր մրցակից ՝ լեպենից, ով հավաքել է ձայների 42 տոկոսը: Իսկ եթե երկրորդ փուլի հասնեն Մակերոնը և Լեպենը, ապա ձայների 59 տոկոսը հավաքած Մակերոնը հաղթելու է Լեպենին ՝ 41 տոկոս ձայներով:
Սեղմ մրցակցային պայմաններում, Լեպենը դիմելու է պոպուլիստական քայլերի ՝ հետևելով Թրամփյան բանաձևին: Մյուս կողմից նրան սատարելու է ԱՄՆ-ը: Դոնալդ Թրամփի գլխավոր մտահոգությունը Եվրամիությունից մյուս անդամների հեռացումը և վերջապես ազգայնականությանը Եվրոպայի վերադառնալու հարցն է: Ուստի Սպիտակ տունն առանձնակի կարևորում է լեպենի հաղթանակը, ինչը լինելու է Թրամփի և Եվրամիության ղեկավարների նոր առճակատման պատճառ:
«Ալիք»
Ռոհանի.«Ընտրությունները թշնամու դիմաց Իրանի հզորության ապացույցն են»
Ընտրությունները թշնամիների դիմաց իրանի հզորության ամենամեծ պատճառն են: Նա հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները թշնամու համար կլինեն հզոր մրցակցության դրսևորում, իսկ աշխարհում Իրանի բոլոր բարեկամների համար հուսադրիչ կլինեն:
ԻԻՀ նախագահության 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրությունների 5-րդ շրջանը տեղի կունենան մայիսի 19-ին:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը ընտրությունների կազմակերպիչների համընդհանուր համաժողովում ասել է. «Բարդությունների դիմաց Իրանի տոկոնությունն ընտրություններին ժողովրդի մասնակցության ու ներկայության և թշնամիների դիմաց ԻԻՀ համակարգի կայունացման պատճառով է»:
«Ալիք»
World Press Photo-ի մրցանակին է արժանացել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը ներկայացնող լուսանկարը
Assoaciated Press-ի ֆոտոլրագրողը հաղթող է ճանաչվել հեղինակավոր միջազգային մրցույթի՝ World Press Photo-2017 ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը ներկայացնող լուսանկարի համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ժյուրիի ղեկավար Ստյուարտ Ֆրանկլինը Բուրհան Օզբիլիջի լուսանկարը անվանել է «լուրերի համար բավականին կոշտ լուսանկար»:
«Ալիք»
Հայ հոգևորականներն այցելել են Իրաքում ԻՊ-ից ազատագրված քրիստոնեաբնակ շրջաններ
Մի շարք հոգևորականներ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի գլխավորությամբ այցելել են Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված քրիստոնեաբնակ տարածքներ, գրում է «Ակօսը»:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիսք Թվեյթն այս այցը գնահատել է, որպես շրջանի քրիստոնյաների խնդիրները լսելու համար կարևոր առիթ:
Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Ավագ արքեպ. Ասատուրյանի կողմից կազմակերպված հատուկ ընթրիքի ընթացքում, որին մասնակցել են նաև տարբեր կրոնական և էթնիկ համայնքների ներկայացուցիչներ, հոգևորականները հետաքրքրվել են այս շրջանում ժողովրդի ունեցած արդի խնդիրներով:
«Շարղ»
Էրդողանը և Նեթանյահուն ՝ Ռուսաստանի ճանապարհին
Թուրքիայի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մարտի 9-ին և 10-ին Մոսկվայում հանդիպում-զրույց է ունենալու ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները երկու երկրի ղեկավարների առանցքը լինելու է հարաբերությունների բարելավումը և սիրիական ճգնաժամը: Ի դեպ ՌԴ պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը Թուրքիայի հետ սերտ համագործակցում է ռազմատեխնիկական ոլորտում:Թեև ՌԴ ՊՆ-ը որոշակի դաշտի մասին չի խոսել, սակայն կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է «Էս-400» հակահրթիռային պաշտպանության համալարգի գնման մասին: Մյուս կողմից, Իսրայելի ԱԳ նախարարությունը ևս հայտարարել է , որ ռեժիմի վարչապետը ևս մտադիր է առաջիկա շաբաթներին հանդիպել ՌԴ նախագահի հետ: Հանդիպմանը քննարկվելու են սիրիական հակամարտությունը, ռազմական համադրումները, նաև Իրանի հետ կապված հարցը:
araratnews.am
Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆիոնի կնոջ դեմ
Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի կնոջ՝ Պենելոպե Ֆիոնի դեմ. Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Le Parisien թերթը:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Պենելոպե Ֆիոնը կասկածվում է ապօրինի եղանակով 500 հազար եվրո ձեռք բերելու մեջ: Նշվում է, որ նա, աշխատելով որպես պատգամավորի խորհրդական, աշխատավարձ է ստացել պետական բյուջեից՝ առանց աշխատանքային պարտականությունները կատարելու: