Երկրներ, որտեղ ապրում են ամենադժբախտ երեխաները
Մասնագետները պարզել են, թե որ երկրներում են ապրում ամենից ապերջանիկ երեխաները։ Արդունքները ստացվել են Children’s Worlds նախագծի շրջանակում հետազոտության ընթացքում, որին մասնակցել են 8 տարկան 17 հազար երեխաներ՝ հայտնում է Korresposndent.net-ը։
Հարցումներ են անցկացվել Ալժիրում, Էստոնիայում, Գերմանիայում, Կոլումբիայում, Մալթայում, Իսրայելում, Նեպալում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ռումինիայոմ, Իսպանիայում, ՀԱՀ-ում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում և Եթովպիայում։
Մասնագետները երեխաներից հետաքրքրվել են, թե նրանք բավարարվա՞ծ են իրենց կյանքով։ Մեծամասնությունը դրական է պատասխանել։ Միայն երեխաների 6 տոկոսն է դժգոհ եղել իր կյանքից, նրանց թվում ճնշող մեծամասնությունը Մեծ Բրիտանիայի, Եթովպիայի և Հարավային Կորեայի բնակիչ հանդիսացող փոքրիկներն են։
Հետազոտության մեջ նշվում է, որ աղջիկներն ավելի բավարարված են իրենց կյանքով, քան տղաները։
Հարցման ենթարկված երեխաների 4 տոկոսը հայտարարել է, որ իրեն անվտանգ չի զգում տանը։ Երեխայի կյանքում ոչ պակաս կարևոր գործոն է դպրոցը։ Հարցման ենթարկվածների միայն 62 տոկոսն է հայտարարել, որ սիրով է հաճախում պարապմունքների։