Ղազախստանում փրկարարները փնտրում են ուղեւորներով անհետացած ինքնաթիռը
Փետրվար 26, 2017 09:04 Asia/Tehran
Արեւելյան Ղազախստանում փրկարարները որոնում են անհետացած ուղղաթիռը, հաղորդում է Tengrinews.kz-ը:
Մասնավոր անձի պատկանող C-341 ուղղաթիռը երեկ թռչել է Ուրջագսկու շրջանի Կոժ գյուղից եւ լցակայման համար պետք է վայրէջք կատարեր Ակշատաու գյուղում: Ականատեսներն այն տեսել են Այղըզ գյուղի շրջանում: Սակայն նշանակման վայր ուղղաթիռն այդպես էլ չի հասել: Փետրվարի 25-ին, 18:30-ին օդաչուն կապի դուրս չի եկել:
Որոնողական աշխատանքներին մասնակցում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների վարչությունից 29 մարդ եւ 4 տեխնիկական միավոր: Տեղական գործադիր մարմնի անձնակազմից սույն աշխատանքներին մասնակցում է 10 մարդ եւ 5 տեխնիկական միավոր:
News.am
Պիտակ