Զեղծարարության նոր գործ Մարին Լը Պենի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i55332-Զեղծարարության_նոր_գործ_Մարին_Լը_Պենի_դեմ
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու՝ Մարին Լե Պենը մեղադրվում է հարկային զեղծարարության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 14:21 Asia/Tehran
  • Զեղծարարության նոր գործ Մարին Լը Պենի դեմ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու՝ Մարին Լե Պենը մեղադրվում է հարկային զեղծարարության մեջ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ անցյալում կեղծ աշխատատեղերի ստեղծման մեջ մեղադրված Մարին Լը Պենը մեղադրվում է իր հարստության դիմաց 60 տոկոսով քիչ հարկ վճարելու մեջ:

Ֆրանսիայի պաշտոնյաների զեղծարարության պատճառով այդ երկրի տարբեր քաղաքներում ցույցեր են ընթանում։

Շաբաթ օրը Նանթում տեղի ունեցած ցույցի ժամանակ վիրավորվել է 11 ոստիկան, 8 հոգի ձերբակալվել են:

Ավելի վաղ, Լը Պենի թիկնապահ Թիերի Լեգիյերը և նրա անձնական օգնական Քեթրին Գրիսթը ձերբակալվել էին Եվրախորհրդարանից 360 հազար դոլարի հասնող դրամաշորթության մեղադրանքով:

Եվրախորհրդարանը Մարին Լը Պենին նույնպես մեղադրել է խորհրդարանի ֆինանսական բյուջեն անօրինական կերպով օգտագործելու մեջ:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կայանալու են 2017թ. ապրիլին: